Լրահոս

18.09.2009 14:27


Դավիթ Հակոբյանը սատար է կանգնել հայկական դիվանագիտությանը

Դավիթ Հակոբյանը սատար է կանգնել հայկական դիվանագիտությանը

-Նախագահի հետ հանդիպման ժամանակ շատ առողջ ստեղծագործական մթնոլորտում մտքեր փոխանակեցինք։ Հայ ազգային կոնգրեսից միայն ես էի այնտեղ։ Իմ խնդիրն այնտեղ ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելն էր, այլ հայկական դիվանագիտությանը սատար կանգնելը և զորավիգ լինելը,- «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Նա նշել է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ ամենասուր պահերից մեկն իր ելույթն էր։

«Հիացմունք, ինչպես նախորդ անգամ, նախագահն արտահայտե՞լ է իր ելույթի վերաբերյալ, թե՞ ոչ» «7օր»-ի հարցին Դավիթ Հակոբյանը պատասխանել է.

-Նա շատ բարեհամբույր և շատ ջերմ է ընդունել իմ ելույթը։ Դիմախաղը, ծիծաղն ու հրճվանքը բավական էին։

 Նա զարմացած էր հանդիպմանը ներկա քաղաքական ուժերի լիդերների կուլտուրայի վրա, ովքեր չէին պահպանել նախագահին ընդունելու արարողակարգը.

-Նախագահի շքախմբից պետք է ազդարարվեր նրա մուտքը կա՛մ ֆանֆառների,կա՛մ օրհներգի տակ, իսկ բոլորը պարտավոր են հոտնկայս ընդունել նախագահին։ Ես ստիպված իմ ելույթի ժամանակ ցուցադրաբար ոտքի կանգնեցի և ելույթս շարունակեցի հոտնկայս։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը