Լրահոս

27.11.2010 11:51


Վրացի փորձագետ. «Պետք է հաղթահարել ադրբեջանցիների և հայերի միջև միջպետական հակազդեցությունը»

Հակամարտությունների վրացի մասնագետ Գեորգի Խուցիշվիլին կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն հնարավոր է հաստատել պետությունների կոնֆեդերացիա ստեղծելով։

«Deutsche Welle»-ին տված հարցազրույցում վրացի իրավապաշտպան, Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Խուցիշվիլին հայտարարել է Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկխոսության վերսկսման անհրաժեշտության մասին։

Փորձագետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղություն կարելի է հաստատել Հարավային Կովկասում Եվրոպական Միության մոդելով պետությունների կոնֆեդերացիա ստեղծելու շնորհիվ։

Պատասխանելով հարցին, թե Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման  ո՞ր սցենարը պետք է նախընտրել, փորձագետն ասել է.

-Առաջին հերթին պետք է հաղթահարել ադրբեջանցիների և հայերի միջև միջպետական հակազդեցությունը։

Խուցիշվիլիի կարծիքով' Հարավային Կովկասում կարող էր ավելի լայն միության տեսքով ընդհանուր իրավական տարածություն ձևավորվել, օրինակ' ԵՄ մոդելով կովկասյան պետություննեի կոնֆեդերացիա.

-Այդ կոնֆեդերացիայի կազմում չճանաչված հանրապետությունները կարող էին արժանի տեղ զբաղեցնել։ Սահմանների հարցի սրությունը կհանվեր, և դա կատարյալ լուծում կլիներ,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը