Քաղաքական

18.09.2009 15:37


Անդրանիկ Միհրանյան. «Որոշ ժառանգականություն կա Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունում»

Անդրանիկ Միհրանյան. «Որոշ ժառանգականություն կա Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունում»

-Որոշ ժառանգականություն կա Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունում՝ մասնավորապես կապված Թուրքիայի հետ,- ՄԱԱ-ում «7օր»-ին ասել է Ժողովրդավարության և համագործակցության Նյու-Յորքի ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը։

-Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Վազգեն Մանուկյանը երբ եկան իշխանության, ցանկություն ունեին անմիջապես բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Ցավոք, թուրքական կողմը չգնաց դրան։ Թե չէ այս փաստաթղթերը կարող էին ստորագրվել դեռ այն ժամանակ։ Եվ հիմա էլ, եթե ոչ բացահայտ, բայց պետք է որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար այս փաստաթղթերը լինեն ընդունելի,- ասել է Ա. Միհրանյանը՝ հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականություններում տարբերությունը Ղարաբաղի հարցում է.

-Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի առաջ գնաց ղարաբաղյան հարցում, որովհետև այն ժամանակվա իրականությունում պետք է Ղարաբաղն իրավաբանական իմաստով ճանաչվեր որպես Ադրբեջանի մաս, «դե ֆակտո»՝ անկախ, բայց «դե յուրե»՝ ադրբեջանական իրավասության տակ։

Իսկ այսօր, ըստ Ա. Միհրանյանի, այդպիսի հարց դրված չէ, և եթե նույնիսկ մտավախություններ կան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է ԼՂ-ի հակամարտության հարցում զիջումների հանգեցնել, ապա այժմ «հարցն այնպիսի ձևով է դրված, որ զիջումներ հնարավոր չեն».

-Այն ցանկությունը, որ հայկական կողմը հետ տա «գրավված» տարածքների մի մասը կամ 5 շրջանը, ընդունելի չէ ոչ մի իմաստով, որովհետև համապատասխան երաշխիքներ չկան, որ դրանից հետո կկազմակերպի հանրաքվեն, և դրա արդյունքները կընդունվեն միջազգային հանրության և Բաքվի կողմից։

Այսինքն, Ա. Միհրանյանի խոսքերով, Սերժ Սարգսյանը ռիսկի է դիմում, բայց, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, այդ ռիսկն ավելի լավ է հաշվարկված։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը