Մարդիկ ամենից շատ գնահատում են այն, ինչ իրենք են ստեղծել։ Այդ դեպքում ի՞նչն է առավել գնահատելի Հայաստանի գործող իշխանության համար, ի՞նչ ստեղծեց այն անցած 6 տարում։
Պատասխանը գիտեն բոլորը, և ավելորդ տողեր զբաղեցնելու իմաստ չկա։ Ու այդքանից հետո վերարտադրվելու հայտ է ներկայացվում՝ ինչ–որ «մարդակենտրոն Սահմանադրություն» ունենալու անհեթեթ ձևակերպմամբ։
Ավելին՝ ասվում է, թե մենք մեծամասնության կողմից ընդունված ենք, ու «դեռ երկար պետք է իշխանավարենք»։
Սա արդեն վիրավորանք է՝ ուղղված Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը։
Ինչպե՞ս կանվանեք մարդուն, ով ընդունում է իրեն անընդհատ թալանողին, նեղողին, սեփական տունը լքել պարտադրողին, սնանկացնողին... Առնվազն՝ աննորմալ։ Ուրեմն ի՞նչ են ուզում ասել, երբ հայտարարում են, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է գործող իշխանությանը...
Ժամանակն է լսեցնե՛լ բացարձակ մեծամասնության պատասխանը։
Մի՛ վիրավորեք բացարձակ մեծամասնությանը

Վախթանգ Մարգարյան