Մեկնաբանություն

29.10.2014 12:15


Կախարդական փայտիկն էլ չի օգնի

Կախարդական փայտիկն էլ չի օգնի

Իշխանությունը խոստովանում է, որ խնդիրների լուծման համար «կախարդական փայտիկ» չունի: Միանգամայն անկեղծ դիտարկում: Այսինքն, իրավիճակն այնպիսին է, որ մնացել է շամանների օգնությունը հայցել:

Բնականաբար, իշխանության ներսում «ռակիրովկաները», պաշտոնների վերաբաշխումները, հայտարարություններն ու խոստումները, նույնիսկ ինչ-որ քայլեր ձեռնարկելը ոչնչով չեն կարող նպաստել երկրում ստեղծված իրավիճակի փոփոխությանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել. 6 տարի շարունակ մսխվել է այն ամենը, ինչը հնարավոր էր ուտել: Նույնիսկ այն, ինչը հակացուցված է:

Իրավիճակը շտկելու քաղաքական հայտն այժմ ներկայացված է: Եվ իշխանության այսօրվա զգուշավոր կեցվածքը, ի տարբերություն ոչ վաղ անցյալի ակնհայտ ցինիկ կեցվածքի, վկայում է, որ իրական փոփոխությունների հնարավորությունն ավելի քան զգում են:

Հաճախորդների ճղճղոցը հաշիվ չի: Դա նախկինի պես չի կարող աշխատել. հակառակը՝ մթնոլորտն է՛լ ավելի է գաղջանում՝ նպաստելով իշխանափոխության պահանջն ավելի սուր դնելուն:

Համաժողովրդական նոր շարժման առաջնորդները սխալվելու իրավունք չունեն: Հաշվարկված քայլերին զուգահեռ՝ չպետք է դանդաղել։ Դանդաղ շտապելու մեթոդը, տվյալ դեպքում, ամենաօպտիմալն է։ Եվ ամենակարևորը՝ հանրությանը պետք է հստակ բացատրվի թե ինչն ինչոց է և ինչպես ենք գնում առաջ։

Գործող իշխանության երկար պաշտոնավարման և առավելևս՝ վերարտադրության դեպքում նույնիսկ կախարդական փայտիկը Հայաստանի պարագայում լինելու է սովորական բորբոսնած փայտիկ:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը