2008–ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար դժոխային պայմաններ ստեղծվեցին։ Փոխարենը՝ լավացան լրատվաքաղաքական դաշտի մի քանի տասնյակ ներկայացուցիչների սոցիալ–տնտեսական պայմանները, և ահա թե ինչու։
Բաղրամյան 26–ում խնդիր է դրվել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել՝ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում և ֆինանսական հոսքերի կենտրոնացում ապահովելու միջոցով։
Պարզ է, որ այդ ծրագիրը հանրային աջակցություն չի կարող ստանալ (պատահական չէ, որ վերջին վեց տարիների ընթացքում մոտ 300 հազար մարդ արտագաղթեց, աղքատությունն աճեց, ներդրումները կրճատվեցին, կապիտալը փախավ մեր երկրից, ու հազարավոր բիզնես կազմակերպություններ փակվեցին)։
Նեոբոլշևիկյան ծրագրի հանրային լեգիտիմության բացը լրացնելու համար ստեղծվեց «Գեբելսյան» քարոզչամեքենա, որը պետք է լեգիտիմության պատրանք ստեղծեր։ Արդյունքում՝ Հայաստանում ընդդիմադիր ու անկախ փորձագիտական խոսքն աղավաղվեց։ Սուտն ու կեղծիքը լավայի պես թափվեցին ՀՀ քաղաքացիների վրա, քանզի նախագահական նստավայրը վերածվեց մարդկանց ականջներից «լապշա» կախելու կենտրոնի։
Ժանրի կանոնների համաձայն՝ «Գեբելսյան» քարոզչամեքենան առաջնորդվում է «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ են վատը, ուստի թող Սերժը մնա, քանի դեռ քաղաքացիական հասարակությունը չի ձևավորվել, և մարդկանց քաղաքացիական գիտակցությունը չի բարձրացել» դեմագոգիկ կոդով։
Ուշագրավն այն է, որ «անկախ» մամուլի «ցեխավիկները», «մուտիլովչիկները» և «գռդոնչիները» Սերժ Սարգսյանին հռչակել են խոսքի ազատության պաշտպան։
«Այո՛, Սերժ Սարգսյանը վատ կառավարիչ է, բայց «զատո» նրա օրոք խոսքի ազատություն կա։ Տեսե՛ք, թե ինչքան լրատվամիջոցներ կան, և ինչպես են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները հեռուստատեսություններ տնօրինում»,– դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են «չեզոք» «տղերքն» ու «աղջկերքը»։
Իրականությունը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե իր հոժար կամքով է հեռուստաընկերություններ հատկացրել քաղաքական ուժերին, այլ այդպես ստացվել է (ի դեպ, և՛ ԲՀԿ–ի, և՛ ՀՅԴ–ի, և՛ ՕԵԿ–ի ներկայացուցիչները հեռուստաընկերության սեփականատերեր են դարձել այն պահին, երբ իշխանության մեջ են եղել)։
Սարգսյանը ոչ թե չի ուզում, այլ չի կարող խլել կամ փակել այդ հեռուստաընկերությունները և ստիպված է հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ։ Նրա շրջապատն ինչ կարողացել՝ արդեն սեփականաշնորհել է՝ «Արմենիայից» մինչև «Շանթ»,«Արմնյուզից» մինչև «Հ1»։
Ինչ վերաբերում է տպագիր և համացանցային լրատվական դաշտին, ապա այստեղ ավերածությունները սարսափելի ծավալների են հասել։ Մանրամեծածախ գներով հաճախորդացվել են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք «ընդդիմադիրի» կամ «անկախի» կարգավիճակով ծառայում են Սերժ Սարգսյանի նպատակներին։
Բացառությամբ մի քանի կայքի ու մեկ թերթի («Չորրորդ իշխանություն»)՝ մնացածը «Գեբելսյան» քարոզչամեքենայի տարբեր տրամաչափի պտուտակներն են։
Սրանց հիմնական ֆունկցիան ընդդիմության և իշխանության միջև հավասարության նշան դնելն է, ընդդիմությանն ընդդիմանալն ու գեղամյանական ոճով Սերժ Սարգսյանին պաշտպանելը։
Տեղեկատվական աղբի ու աղմուկի միջոցով «Գեբելսյան» քարոզչամեքենան զուգահեռաբար նաև տարատեսակ հեքիաթներ է տարածում «Վերջի բոլշևիկի» մասին, որից ամենազավեշտալին նրան խոսքի ազատության պաշտպան ներկայացնելն է։
Իրականությունն այն է, որ Բաղրամյան 26–ի ազդեցությունից դուրս գործող հատուկենտ լրատվամիջոցները ոչ թե Սերժի հանդուրժողականության, այլ ի հեճուկս նրա ցանկության են գործում, քանզի քաղաքական դաշտում կա հակակշռող կենտրոն՝ ի դեմս «եռյակի», որը թույլ չի տալիս իշխանություններին ամբողջությամբ ամայացնել քաղաքական ու նաև լրատվական դաշտը։
Սերժ Սարգսյանը չի կարողանում բոլորին հաճախորդացնել ու դրա համար էլ իր քարոզչամեքենան ստիպված տարածում է, թե, իբր, «Վերջի բոլշևիկը» խոսքի ազատության պաշտպան է։
Թող պարադոքսալ չթվա, բայց խոսքի ազատության ամենալուրջ սահմանափակման է ենթարկվում «Գեբելսյան» քարոզչամեքենան։ Ճիշտ է, «անկախ» լրատվամիջոցների խմբագիրներին ընդդիմությանն ընդդիմանալուց զատ՝ թույլատրված է նաև քննադատել Սերժ Սարգսյանին, բայց նրանց չի թույլատրված ուղղակիորեն պաշտպանել նույն Սերժ Սարգսյանին։
Օրինակ՝ «7or.am»–ը երբեք չի թաքցրել իր գաղափարական մոտեցումները, ինչպես նաև այս կամ այն ուժի կամ գործչի վարած քաղաքականության նկատմամբ իր համակրանքն ու հակակրանքը։ Մենք առանց դիմակի ենք հանդես գալիս, ու հայտնի է մեր տեղը լրատվական դաշտի կոորդինատային համակարգում։ Իսկ ահա հաճախորդները չեն կարող ասել, որ Սերժին են պաշտպանում, բայց գործնականում պաշտպանում են ՀՀԿ ղեկավարին շարմազանովներից ու կարենավագյաններից շատ ավելի մեծ էնտուզիազմով և շատ ավելի բարձր վճարի դիմաց։ Նայե՛ք, թե ինչպես են իրենց ճղում արմանբաբաջանյանները, արամսարգսյանները, աղասիենոքյանները և մյուսները, ու ամեն ինչ պարզ կդառնա։
ՀՀԿ ղեկավարի իրական թիմակիցները՝ հաճախորդները, զրկված են իրենց իրական լիդերին պաշտպանելու հնարավորությունից, քանզի դրանից հետո «անկախ» մամուլն այլևս չի կարողանա ջուր պղտորել ու գոնե մի երկու «չորքոտանու» համոզել, որ Սերժը բարեփոխումներ է ուզում անել, բայց չար օլիգարխներն են նրան խանգարում, որ Սերժը հոգու խորքում արևմտամետ է ու համամարդկային արժեքների կրող, բայց չար «եռյակը» նրան տարավ դեպի ԵՏՄ, որ ...
Խոսքի ազատությունն, ըստ այդմ, սահմանափակված է հաճախորդների համար։ «Համահարթեցման» ծրագրի շրջանակներում նրանց հրամայված է հայհոյել բոլորին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին, բայց արգելված է բարձրաձայն հայտարարել, որ «Վերջի բոլշևիկի» կողմնակիցներն են։ Ոչ ստանդարտ իրավիճակ է, բայց փաստ է։
«Վերջի բոլշևիկն» ու խոսքի ազատությունը
2008–ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար դժոխային պայմաններ ստեղծվեցին։ Փոխարենը՝ լավացան լրատվաքաղաքական դաշտի մի քանի տասնյակ ներկայացուցիչների սոցիալ–տնտեսական պայմանները, և ահա թե ինչու։
Բաղրամյան 26–ում խնդիր է դրվել «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել՝ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում և ֆինանսական հոսքերի կենտրոնացում ապահովելու միջոցով։
Պարզ է, որ այդ ծրագիրը հանրային աջակցություն չի կարող ստանալ (պատահական չէ, որ վերջին վեց տարիների ընթացքում մոտ 300 հազար մարդ արտագաղթեց, աղքատությունն աճեց, ներդրումները կրճատվեցին, կապիտալը փախավ մեր երկրից, ու հազարավոր բիզնես կազմակերպություններ փակվեցին)։
Նեոբոլշևիկյան ծրագրի հանրային լեգիտիմության բացը լրացնելու համար ստեղծվեց «Գեբելսյան» քարոզչամեքենա, որը պետք է լեգիտիմության պատրանք ստեղծեր։ Արդյունքում՝ Հայաստանում ընդդիմադիր ու անկախ փորձագիտական խոսքն աղավաղվեց։ Սուտն ու կեղծիքը լավայի պես թափվեցին ՀՀ քաղաքացիների վրա, քանզի նախագահական նստավայրը վերածվեց մարդկանց ականջներից «լապշա» կախելու կենտրոնի։
Ժանրի կանոնների համաձայն՝ «Գեբելսյան» քարոզչամեքենան առաջնորդվում է «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ են վատը, ուստի թող Սերժը մնա, քանի դեռ քաղաքացիական հասարակությունը չի ձևավորվել, և մարդկանց քաղաքացիական գիտակցությունը չի բարձրացել» դեմագոգիկ կոդով։
Ուշագրավն այն է, որ «անկախ» մամուլի «ցեխավիկները», «մուտիլովչիկները» և «գռդոնչիները» Սերժ Սարգսյանին հռչակել են խոսքի ազատության պաշտպան։
«Այո՛, Սերժ Սարգսյանը վատ կառավարիչ է, բայց «զատո» նրա օրոք խոսքի ազատություն կա։ Տեսե՛ք, թե ինչքան լրատվամիջոցներ կան, և ինչպես են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները հեռուստատեսություններ տնօրինում»,– դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են «չեզոք» «տղերքն» ու «աղջկերքը»։
Իրականությունը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե իր հոժար կամքով է հեռուստաընկերություններ հատկացրել քաղաքական ուժերին, այլ այդպես ստացվել է (ի դեպ, և՛ ԲՀԿ–ի, և՛ ՀՅԴ–ի, և՛ ՕԵԿ–ի ներկայացուցիչները հեռուստաընկերության սեփականատերեր են դարձել այն պահին, երբ իշխանության մեջ են եղել)։
Սարգսյանը ոչ թե չի ուզում, այլ չի կարող խլել կամ փակել այդ հեռուստաընկերությունները և ստիպված է հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ։ Նրա շրջապատն ինչ կարողացել՝ արդեն սեփականաշնորհել է՝ «Արմենիայից» մինչև «Շանթ», «Արմնյուզից» մինչև «Հ1»։
Ինչ վերաբերում է տպագիր և համացանցային լրատվական դաշտին, ապա այստեղ ավերածությունները սարսափելի ծավալների են հասել։ Մանրամեծածախ գներով հաճախորդացվել են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք «ընդդիմադիրի» կամ «անկախի» կարգավիճակով ծառայում են Սերժ Սարգսյանի նպատակներին։
Բացառությամբ մի քանի կայքի ու մեկ թերթի («Չորրորդ իշխանություն»)՝ մնացածը «Գեբելսյան» քարոզչամեքենայի տարբեր տրամաչափի պտուտակներն են։
Սրանց հիմնական ֆունկցիան ընդդիմության և իշխանության միջև հավասարության նշան դնելն է, ընդդիմությանն ընդդիմանալն ու գեղամյանական ոճով Սերժ Սարգսյանին պաշտպանելը։
Տեղեկատվական աղբի ու աղմուկի միջոցով «Գեբելսյան» քարոզչամեքենան զուգահեռաբար նաև տարատեսակ հեքիաթներ է տարածում «Վերջի բոլշևիկի» մասին, որից ամենազավեշտալին նրան խոսքի ազատության պաշտպան ներկայացնելն է։
Իրականությունն այն է, որ Բաղրամյան 26–ի ազդեցությունից դուրս գործող հատուկենտ լրատվամիջոցները ոչ թե Սերժի հանդուրժողականության, այլ ի հեճուկս նրա ցանկության են գործում, քանզի քաղաքական դաշտում կա հակակշռող կենտրոն՝ ի դեմս «եռյակի», որը թույլ չի տալիս իշխանություններին ամբողջությամբ ամայացնել քաղաքական ու նաև լրատվական դաշտը։
Սերժ Սարգսյանը չի կարողանում բոլորին հաճախորդացնել ու դրա համար էլ իր քարոզչամեքենան ստիպված տարածում է, թե, իբր, «Վերջի բոլշևիկը» խոսքի ազատության պաշտպան է։
Թող պարադոքսալ չթվա, բայց խոսքի ազատության ամենալուրջ սահմանափակման է ենթարկվում «Գեբելսյան» քարոզչամեքենան։ Ճիշտ է, «անկախ» լրատվամիջոցների խմբագիրներին ընդդիմությանն ընդդիմանալուց զատ՝ թույլատրված է նաև քննադատել Սերժ Սարգսյանին, բայց նրանց չի թույլատրված ուղղակիորեն պաշտպանել նույն Սերժ Սարգսյանին։
Օրինակ՝ «7or.am»–ը երբեք չի թաքցրել իր գաղափարական մոտեցումները, ինչպես նաև այս կամ այն ուժի կամ գործչի վարած քաղաքականության նկատմամբ իր համակրանքն ու հակակրանքը։ Մենք առանց դիմակի ենք հանդես գալիս, ու հայտնի է մեր տեղը լրատվական դաշտի կոորդինատային համակարգում։ Իսկ ահա հաճախորդները չեն կարող ասել, որ Սերժին են պաշտպանում, բայց գործնականում պաշտպանում են ՀՀԿ ղեկավարին շարմազանովներից ու կարենավագյաններից շատ ավելի մեծ էնտուզիազմով և շատ ավելի բարձր վճարի դիմաց։ Նայե՛ք, թե ինչպես են իրենց ճղում արմանբաբաջանյանները, արամսարգսյանները, աղասիենոքյանները և մյուսները, ու ամեն ինչ պարզ կդառնա։
ՀՀԿ ղեկավարի իրական թիմակիցները՝ հաճախորդները, զրկված են իրենց իրական լիդերին պաշտպանելու հնարավորությունից, քանզի դրանից հետո «անկախ» մամուլն այլևս չի կարողանա ջուր պղտորել ու գոնե մի երկու «չորքոտանու» համոզել, որ Սերժը բարեփոխումներ է ուզում անել, բայց չար օլիգարխներն են նրան խանգարում, որ Սերժը հոգու խորքում արևմտամետ է ու համամարդկային արժեքների կրող, բայց չար «եռյակը» նրան տարավ դեպի ԵՏՄ, որ ...
Խոսքի ազատությունն, ըստ այդմ, սահմանափակված է հաճախորդների համար։ «Համահարթեցման» ծրագրի շրջանակներում նրանց հրամայված է հայհոյել բոլորին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին, բայց արգելված է բարձրաձայն հայտարարել, որ «Վերջի բոլշևիկի» կողմնակիցներն են։ Ոչ ստանդարտ իրավիճակ է, բայց փաստ է։
Ահա այսպիսի բաներ։
Կարեն Հակոբջանյան