Պետրոս Մակեյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը հստակ ասաց՝ մենք չենք կարող իրականցնել իշխանափոխությունը միայն «Հայ ազգային կոնգրեսով»»
-Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ասաց՝ մենք չենք կարող իրականցնել իշխանափոխությունը միայն «Հայ ազգային կոնգրեսով»։ Դրա համար մյուս շերտերը, որոնք այսօր ապրում են ՀՀ-ում, իրենց տեսակետը պետք է արտահայտեն,- «7օր»-ին ասել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիր Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 18-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հնչեցված Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ սպասելովՀայաստանիմյուսքաղաքականուժերիակտիվացմանըևասպարեզըժամանակավորապեստրամադրելովնրանց՝Կոնգրեսը չիհայտարարումիրհաջորդհանրահավաքիօրը։
Պ. Մակեյանի խոսքերով՝ սա չի նշանակում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե «հետ ենք քաշվում, իրենց ենք թողնում դաշտը», այլ հասարակության տարբեր շերտերին՝ մտավորականներին, գիտնականներին, «հեռուստաէկրաններից ցած չիջնող աստղեր կոչվածներին» և այլ մարդկանց կոչ է արել համախմբվել, ինչպես 1988-ին և իրենց տեսակետը հայտնել ԼՂ-ի խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
«Լ. Տեր-Պտերոսյա՞նն էր նրանց խանգարում, որ իրենց դիրքորոշումը ներկայացնեին» հարցին էլ Պ. Մակեյանը պատասխանել է, որ ոչ թե խանգարում էր, այլ մարդիկ մտածում էին, որ «այդ գործընթացն իր վրա է վերցրել «Հայ ազգային կոնգրեսը», և պաշտպանված են»։
Պետրոս Մակեյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը հստակ ասաց՝ մենք չենք կարող իրականցնել իշխանափոխությունը միայն «Հայ ազգային կոնգրեսով»»
-Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ասաց՝ մենք չենք կարող իրականցնել իշխանափոխությունը միայն «Հայ ազգային կոնգրեսով»։ Դրա համար մյուս շերտերը, որոնք այսօր ապրում են ՀՀ-ում, իրենց տեսակետը պետք է արտահայտեն,- «7օր»-ին ասել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիր Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 18-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հնչեցված Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ Կոնգրեսը չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը։

7or.am