Լրահոս

19.09.2009 15:05


ՀՌԱԿ հաղորդագրություն

ՀՌԱԿ ատենապետ  Հարություն Առաքելյանը սեպտեմբերի 17-ին մասնակցեց ՀՀ Նախագահի նախաձեռնած կուսակցությունների ղեկավարների հետ հայ-թուրքական հարաբերությունների թեմատիկ  քննարկմանը, որը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի "Հայաստան" սրահում:

Նախագահի բացման խոսքից հետո սկսվեց քննարկման դրված ներկայումս հայ-թուրքական հարաբերությունների մասին տեսակետների բարձրաձայնումը: Առաջիններից ձայն տրվեց Հարություն Առաքելյանը,  որպես Ռամկավար  Ազատական  կուսակցության Հայ  Դատի  կենտրոնական  մարմնի պատասխանատու, ներկայացրեց աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության մտահոգությունները' հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում առկա վտանգների մասին:

      Ատենապետը մասնավորապես նշեց.

       Նախաստորագրված հայ-թուքական արձանագրությունների հանդեպ մեր անհամաձայնություն հայտնել ենք հայտարարության հաջորդ օրը'սեպտեմբերի 1-ին:

Բոլորիս համար ակնհայտ է, որ Օբամա, Սարկոզի, Մեդվեդեւ հանդիպումից հետո Հայաստանին հասկացվեց, որ գերտերությունների շահերը համընկել են եւ այսօր  նրանք անցնում են մեր տարածաշրջանով' առաջնորդվելով  կոմունիկացիոն նախագծերը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ եւ պարզ է, որ նրանք որեւէ բանի առջեւ կանգ  չեն առնելու:

     Ակնհայտ է, որ շվեյցարական արձանագրություններում նույնիսկ ստորակետ հնարավոր չէ փոխել, հետեւաբար այստեղ ինչ էլ ասենք, ինչ էլ քննարկեք, հարկավոր է, որպեսզի Հայաստանը այս գործընթացին զուգահեռ սկսի իր "խաղը" եւ անկախ այն բանից, թե ինչ են մեզ պարտադրում, այս պահին շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի  իշխանությունները դրսեւորեն քաղաքական կամք ու իմաստություն' ավելորդ անգամ ջրբաժան չառաջացնենլով Սփյուռք-Հայրենիք հարաբերություններում:

     Ցեղասպանության հարցի արդարացի լուծման գործընթացը երկար տարիներ հայության տարաբնույթ հատվածների համար հանդիսացել է միավորիչ գործոն: Իսկ այսօր, ցավոք սրտի մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացին: Երկար տարիներ սփյուռքի երեք ավանդական կուսակցություններն այս հարցում հանդես են բերել միասնականություն, քանի որ եղեռնի ժամանակ թուրքը սպանելուց առաջ չէր հարցնում.

-դաշնակցական ես, հնչակյան ես, թե ռամկավար... սպանում էր բոլոր հայերին...

      Հարգելի գործընկերներ

     Ցանկանում եմ նշել  մեկ ցավոտ հարցի կարեւորության մասին եւս:

Մեր' հայկական մենթալիտետի մեջ վաղուց խոր արմատներ է գցել "կասկածանքի որդը", մանավանդ իշխանությունների հանդեպ, հետեւաբար առաջարկում ենք ՀՀ իշխանություններին սկսել երկխոսություն սփյուռքահայության հետ, չարհամարհել սփյուռքյան կազմակերպություններին, մտավորականներին, այս հարցի առնչությամբ ասելիք ունեցողներին, լսել նրանց եւ այս գործընթացը հարկավոր է սկսել հենց այսօր մեր դեսպանների եւ հյուպատոսների միջոցով: Եվ եթե ՀՀ իշխանությունները համոզված են, որ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մեծ ռիսկեր չեն պարունակում, ապա թող փորձեն վտանգի բացակայությունը ներկայացնել աշխարհասփյուռ հայությանը, այլ ոչ թե սփյուռքը մամուլից տեղեկանա կատարված փաստերի մասին:

    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները բացահայտեցին, որ միջազգային հանրությունը' ի դեմս Շվեյցարիայի արտաքին գերատեսչության, մեզ հետ "խոսում է" հղում անելով միջազգային նորմերին, որոնցից են.

-ՄԱԿ-ի Կանոնադրությունը,

-Հելսինկյան եզրափակիչ ակտը,

-Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայի դրույթները,

-Դիվանագիտական ու հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաները:

     Կարծում ենք, սա հրաշալի առիթ է' հայությանը տասնամյակներ հուզող հարցերը հենց միջազգային հանրությանը ներկայացնելու հիմնավորված միաջազգային նորմերով, որոնցից են.

    -ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած "Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին" կոնվենցիան,

    -ՄԱԿ-ի 1968 թվականին ընդունած "Մարդկության դեմ                      հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին" կոնվենցիան: 

     Այսինքն' առիթ է ստեղծվել միջազգային հանրության հետ խոսելու հենց իրենց լեզվով եւ հայ-թրքական քաղաքական հարցերը տեղաձոխել Հաագայի Միջազգային Դատարան:

ՀՀ նախագահը ընդմիջելով ՀՌԱԿ ատենապետին, հարցրեց, թե ինչու Ռանկավար Ազատական կուսակցություը ինքը դատի չի տալիս Թուրքական պետությանը, այլ դա պահաջում է ՀՀ կառավարությունից, որին հնչեց հետեւյալ պատասխանը, որ միջազգային իրավունքի տեսանկյունից կուսակցությունը իրավունք չունի դատի տալ որեւէ պետության, ավելին, ցեղասպանության դատապարտման գործընթացը որեւէ առանձին կուսակցության գործ չէ, դա համազգային խնդիր է... եւ որպեզ ասվածի ապացույց Ձեզ եմ ներկայացնում Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի կենտրոնական մարմնի  պատրաստած "Միջազգային իրավունքի հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում" վերնագիրը կրող  ուսումնասիրությունները":

Ստորեւ  ներկայացվող ուսումնասիրությունների փաթեթը  Հարություն Առաքելյանը հանձնեց   ՀՀ   Նախագահին   եւ   արտգործնախարարին  ու  լքեց  հավաքը:

ՀՌԱԿ  լրատվական  ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը