Մենք, Բուրկինա Ֆասոն և Սերժ Սարգսյանի սահմանադրական «բարեփոխումները»
Պարզվում է՝ Արեւմտյան Աֆրիկայում գտնվող այդ երկրի իշխող ուժն ու նրա ղեկավարը շատ նման են հայաստանյան իշխանություններին:
Բուրկինա Ֆասոյում ավերածություններով ուղեկցվող կատաղի գործողություններ են տեղի ունենում:
Անգամ աֆրիկյան այդ պետության քաղաքացիներն են հասկացել, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ իշխանության վերարտադրություն:
Բուրկինա Ֆասոյում ցուցարարները հրկիզել են խորհրդարանի շենքը, տեղեկություններ կան, որ մայրաքաղաքում նույն ճակատագրին են արժանացել քաղաքապետարանի եւ իշխող ուժի կետրոնակայանի շենքերը:
«BBC»-ի փոխանցմամբ՝ ցուցարարների բողոքի պատճառը Սահմանադրությունը փոխելու՝ խորհրդարանի մտադրությունն է: Դա երկրի նախագահ Բլեզ Կոմպաորեին թույլ կտա վերընտրվել եւս մեկ ժամկետով: Բուրկինա Ֆասոյի նախագահն արդեն 27 տարի այդ պաշտոնին է: Ցուցարարներն ասում են, որ պայքարում են իրենց ազատության համար:
Ճիշտ է, Բուրկինա Ֆասոյի եւ ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրությունը փոխելու մոտիվները մի քիչ տարբեր են, բայց, մեծ հաշվով, երկուսի մտադրությունն էլ նույնն է՝ ամեն գնով լուծել իշխանության վերարտադրության հարցը:
Ընդհանուր առմամբ, պարոն Բլեզի ու Սերժ Սարգսյանի ցանկությունները համընկնում են:
Բուրկինա Ֆասոյի իր գործընկերոջ նման Սերժ Սարգսյանն էլ է ուզում մի 27 տարի ղեկավարել, բայց արդեն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում (քանզի մեզանում, ըստ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, ընտրվել է կառավարման «գենսեկական» մոդելը):
Բուրկինա Ֆասոյում բողոքում ու ընդվզում են Բլեզի որոշման դեմ, իսկ այստեղ դեռեւս բանը դրան չի հասել, քանի որ Սերժ Սարգսյանը հայեցակարգի վերաբերյալ առայժմ դիրքորոշում չի հայտնել, այդ գործը հետաձգել է մինչեւ գարուն:
Ավելի ճիշտ, Հայաստանում էլ իշխանության վերարտադրությունը թույլ չտալու համար արդեն իսկ հրապարակային պայքար է սկսել «եռյակը», սակայն վերջինս բազմիցս հայտարարել է, որ դեմ է ցնցումներին, եւ իշխանափոխության է հասնելու խաղաղ ճանապարհով:
Ամեն դեպքում, մենք Բուրկինա Ֆասո չենք: Ոչ այն պատճառով, որ աֆրիկյան այդ երկրում սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողով ու Գագիկ Հարությունյան չկա: Բուրկինա Ֆասո չենք, որովհետեւ մենք ունակ չենք հրկիզելու խորհրդարանի կամ Մելիք-Ադամյան փողոցի շենքերը: Եվ լավ է, որ ունակ չենք. «եռյակի» մարտավարության մեջ ավերիչ սցենարները բացառված են: Մնում է համաժողովրդական ալիքի բարձրացման ճանապարհը, ու մեկ էլ այն, որ ՀՀ իշխանությունները չփորձեն նմանվել Բուրկինա Ֆասոյի իշխանություններին։

Կիմա Եղիազարյան