Այսօր Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների մեծ մասի լուծումը հնարավոր է միայն տնտեսական զարգացում ապահովելու դեպքում:
Հայաստանի առաջ կանգնած գլխավոր մարտահրավերները՝ աղքատությունը, արտագաղթը, սրացող դեմոգրաֆիական հետաճը, անմրցունակ կրթությունը և այլ խնդիրները լուծելի են միայն տնտեսական վիճակի փոփոխության դեպքում: Տնտեսական զարգացման հետ է կապված նաև Հայաստանի անվտանգության ապահովումը: Ոստի, ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար, տնտեսական զարգացումն օրակարգային ամենակարևոր խնդիրն է:
Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը չունի տնտեսական խնդիրներին լուծում տալու նպատակ, կարողություն ու քաղաքական կամք, ինչի պատճառով էլ ընդդիմադիր «եռյակը» արտահերթ ընտրությունների ճանապարհով իշխանության գալու հայտ է ներկայացրել: Հնարավոր իշխանափոխության դեպքում «եռյակը» նույնպես կանգնելու է Հայաստանի տնտեսության զարգացման խնդրի առաջ:
Առաջին հայացքից տնտեսական զարգացումը դժվար լուծելի խնդիր է թվում, սակայն քաղաքական կամքի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասնել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի զարգացման կարևոր խոչընդոտն արհեստական մոնոպոլիաներն են («փոքր երկրում մի մարդ պետք է շաքարավազ ներմուծի»), մի քանի քաղաքական որոշումները բավարար են դաշտում զգալի տեղաշարժ նկատելու համար:
Մոնոպոլիայի հաղթահարման ու շուկայի առողջացման լավագույն օրինակը «ՎիվաՍելի» մուտքն էր հեռահաղորդակցության ոլորտ. «ԱրմենՏելի» մենաշնորհը վերացվեց, երբ 2005 թվականին շուկա մտավ «ՎիվաՍելը»: Այս փոփոխությունը ոչ միայն փոխեց այդ շուկայում «ԱրմենՏելի»՝ որպես միակ օպերատորի թելադրած խաղի կանոնները, այլև կարճ ժամանակում ստեղծեց հավելյալ 1350-1400 աշխատատեղ: Հետագայում շուկա մտավ նաև «Օրանժը», որը ևս ստեղծեց 600-ին մոտ աշխատատեղ: Փաստացի, շուկայական մրցակցության արդյունքում, մի քանի տարվա ընթացքում, ստեղծվեց մոտ 2000 աշխատատեղ։ Բացի այդ՝ հեռահաղորդակցության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը զուգահեռ, տեղի ունեցավ գների իջեցում:
Ինչ վերաբերում է տնտեսական զարգացման ոլորտում պետական ապարատի գործունեությանը, ապա այն չունի բավարար ռեսուրսներ այդ ոլորտում շարժիչ ուժ հանդիսանալու համար: Նրա միակ դերը դաշտում ազատ շուկայական խաղի կանոններ սահմանելն ու դրանց բնականոն գործունեությունը երաշխավորելն է:
Հայաստանի բնական ռեսուրսների պաշարը սահմանափակ է, այդ իսկ պատճառով պետության հարստության հիմնական գեներացնողը պետք է լինի մրցակցային շուկան: Տնտեսական ազատությունն այն կարևոր միջոցն է, որի օգնությամբ հնարավոր է հասնել քաղաքական ազատության: Շուկայական տնտեսությունը նաև ստեղծում է Սահմանադրությամբ երաշխավորված անհատական ազատության մի շարք դրույթների իրացման հնարավորություն:
Այսպիսով, ազատ շուկայական տնտեսությունը ոչ միայն Հայաստանի զարգացման, այլև սահմանադրական կարգը ու քաղաքական ազատությունները երաշխավոր ինստիտուտներից մեկն է:
Տնտեսական զարգացման քաղաքական բաղադրիչը

Արմեն Գրիգորյան