Լրահոս

19.09.2009 15:48


Քաղաքապետի ուղերձը Անկախության տոնի առիթով

Քաղաքապետի ուղերձը Անկախության տոնի առիթով

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը  շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով: Ուղերձում  մասնավորապես նշված է.
«Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեր նորագույն պատմության կարևոր ձեռքբերման ու հաղթանակի՝ Անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ:
Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի  պատմության լուսավոր էջերից է, որ   իրականություն դարձրեց  տասնյակ սերունդների երազանքը' Անկախ ու Ազատ Հայրենիքի հռչակումը:
Տոնի առիթով երախտագիտության և  հիշատակի խոսքեր պետք է ասել նրանց հասցեին, ովքեր հերոսացան ու նահատակվեցին հանուն Հայաստանի: Այսօր, կառուցելով ու զարգացնելով մեր անկախ երկիրը, նաև կատարում  ենք այդ հերոսների պատվիրանը՝ վառ պահելով նրանց հիշատակը: Հիմա արդեն խաղաղ պայմաններում ենք պարտավոր շարունակել նրանց գործը՝ հանուն մեր երկրի, մեր անկախության, մեր պատմության:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ վստահություն եմ հայտնում, որ միասնաբար ու համերաշխորեն շարունակելու ենք կերտել խաղաղ ու ապահով Հայաստան»։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը