Լրահոս

31.10.2014 14:55


Կոսովոյի նախագահն առաջարկել է ընտրություններ անցկացնել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար

Կոսովոյի նախագահն առաջարկել է ընտրություններ անցկացնել քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար

Քաղաքական ճգնաժամից դուրս գալու առավել ակնհայտ լուծումներից մեկը նորից խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Այսպիսի կարծիք է հայտնել ինքնահռչակված Կոսովոյի Հանրապետության նախագահ Աթիֆեթե Յախյագան «Տրիբունա» թերթին տված հարցազրույցում։
Յախյագան հայտարարել է, որ «Կոսովոն չի մնալու քաղաքական ճգնաժամի գերի»։

«Եթե քաղաքական կուսակցությունների առաջնորդները վերջապես չպայմանավորվեն կոսովյան ինստիտուտների ստեղծման շուրջ, մենք, անշուշտ, կդիտարկենք նոր ընտրություններ անցկացնելու տարբերակը», – հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Կոսովոյում կայացել են հունիսի 8-ին, սակայն հաղթող կուսակցությունների միջև տարաձայնությունների պատճառով մինչ այժմ հնարավոր չի եղել ստեղծել կոալիցիա և կառավարություն ձևավորել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը