Ուղիղ խոսք

19.09.2009 17:10


Տիգրան Խզմալյան

Հայկական հեղափոխական շարժման ողբերգությունը նրանում է, որ այն ղեկավարվում է հակահեղափոխականի կողմից։ Լևոն Տեր-Պետրոսյանը հակահեղափոխական է։ Մինչդեռ իրավիճակը հեղափոխական է։ Եվ, բնականաբար, դա ողբերգություն է, որը մեծ ժամանակ է խլում մեզանից և ժողովրդի ապագայից։ Սակայն դա անվերջ չի կարող տեղի ունենալ։ Կարծում եմ, որ պատմության ընթացքը (ընդ որում՝ խոսքն արդեն օրերի, ժամերի մասին է), կտրուկ կփոխի այս իրավիճակը, և ինքը, լինելով հմուտ քաղաքական գործիչ, վաղուց դա զգացել է։ Իզուր չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից կրկնում է, որ ինքը պատրաստ է չդնել իր թեկնածությունը։ Նա շատ լավ հասկանում է, որ այլևս չի կարող։

Այս խորագրի վերջին նյութերը