Այն մասին, որ պաշտոնական Երևանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքում շահում է Ադրբեջանը, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Դա հերքողները կա՛մ քաղաքական օլիգոֆրեններ են, կա՛մ Բաղրամյան 26–ի ժողգործիքակազմի ներկայացուցիչներ։ Ու կապ չունի, թե դրանք որտեղ են բնակվում՝ Երևանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտում, Գյումրիո՞ւմ, թե՞ Հադրութում։
Խնդիրն այն չէ, թե պետք է վախենալ Ալիևի հոխորտանքներից։ Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ու նրա նեղ թիմի ապահոված բացասական ցուցանիշները ձեռնտու են միայն մեր թշնամուն, և սա պետք է մտահոգի բոլորիս։ Հակառակ մոտեցում ունեցողներն Ալիևի «վկաներ» են կամ ՀՀԿ–ի օրթոդոքս թևի ներկայացուցիչներ։
Դատե՛ք ինքներդ. ուրիշ էլ ով, եթե ոչ թշնամին կուզենար, որպեսզի Հայաստանի տնտեսությունը թուլանար, կապիտալը փախչեր մեր երկրից, ներդրումները կտրուկ նվազեին, իսկ աղքատությունն էլ աճեր։ Ու եթե սրան գումարում ենք նաև արտագաղթի ծավալները, ապա ակնհայտ է դառնում, որ թուրք–ադրբեջանական դիվերսանտներն ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող այսքան մեծ վնաս հասցնել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը, ինչքան որ դա արվում է «Վերջի բոլշևիկի» գործունեության արդյունքում։
Պարզ է, որ ՀՀԿ ղեկավարը նման ծրագիր չի ունեցել ու չէր էլ կարող ունենալ։ Նա ուզեցել է վատը ՀՀ քաղաքացիների և լավը՝ իր ու իր շրջապատի համար, բայց ստացվել է շատ վատ հայ ժողովրդի ու շատ լավ՝ իր ու իր շրջապատի համար։
Փաստն այն է, որ Հայաստանը «սառը» պատերազմի ժամանակ թուլացել է և կորցրել իր դիրքերը նաև միջազգային ասպարեզում։ Իսկ դա նույնպես ձեռնտու է Ադրբեջանին։ Համ էլ չմոռանանք, որ Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդումներ է տվել ոչ թե Ալիևը, այլ Սերժ Սարգսյանը՝ տխրահռչակ Զորի Գայկովիչի միջոցով։
Տեղին է հիշեցնելը, որ Սերժ Սարգսյանն անձամբ էր քարոզում Ալիևի օգտին, ու հույս հայտնում, որ նա կվերընտրվի նախագահի պաշտոնում։ Այդ ժամանակ, ի դեպ, տարատեսակ «դիշովկեքի» մոտ «հայրենասիրական» նոպաներ չեղան, մինչդեռ «պետպատվերի» շրջանակներում այժմ կա «հայրենասիրության» սրացում՝ ներքաղաքական մոտիվներով։ Այլ կերպ ասած՝ Ալիևի «վկաներն» ակտիվացել են։ Ինչևէ։
Ամփոփենք. «բարեշրջումների» արդյունքում թուլանում է Հայաստանը, և տուժում են մեր քաղաքացիները, իսկ շահում են Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը (ուղղակիորեն), ինչպես նաև Ադրբեջանը (անուղղակիորեն)։
Հիմա եթե այսքանից հետո Սերժ Սարգսյանի բռնած կուրսի քննադատությունը թողած՝ մասնագիտությամբ «հայրենասեր» աշխատողների շուրթերից ինչ–որ ծղրտոցներ են հնչեցվում մտահոգություններ հայտնողների հասցեին, ապա նրանց մեկ բան կարելի է խորհուրդ տալ՝ թող գնան ու հերթագրվեն Բաղրամյան 26–ին կից գործող «Հաճախորդաց միության» դրամարկղի մոտ։ Ասում են, որ տեղերն անսահմանափակ են։
Ալիևի «վկաները»

Սևակ Մինասյան