Լրահոս

27.11.2010 12:52


ՀՀ գյուղատնտեսության նախարարին մեղադրում են փաստերի չարաշահման համար

ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարական ստուգումների վարչության պետ Վռամ Գյուլզադյանը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին մեղադրում  է փաստերը չարաշահելու համար։

-Օրինակ՝ մորեխների դեմ ձեռնարկվող պայքարը։ Անցյալ տարի ես փորձեցի, բայց նախարարը թույլ չտվեց։ Այս տարի ես հաջողակ էի. նա բացակայում էր, և ստուգեցի դիտարկումներն ու հայտնաբերեցի, որ մորեխների դեմ պայքարի համար անցկացվող մրցույթի դիտարկման արդյունքերը կեղծված են, և Շիրակի մարզի Ամասիայի ավելի քան 3 հազ. հա տարածքը, որը մորեխներով է լի, և որոնց դեմ պետք է պայքարել, չկա։ Բայց նրանք առաջ ամրագրել էին, որ այդ տարածքում կան բազմաթիվ մորեխներ։ Իսկ այնուհետև տեղի է ունեցել մրցույթ, թե ով կհաղթի, և ինչպես միշտ՝ նույն մարդն է հաղթել՝ նրա մարդը։ Պետք է իբր թե պայքար կազմակերպեին, իսկ  վերջում էլ նշել են, թե լավ աշխատանք են տարել, և ոչ մի մորեխ  այլևս չկա,-«Ազատություն» ռադիոկայանին ասել է Գյուլզադյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը