Գագիկ Ծառուկյանի դեմ պայքարի շրջանակներում սպասվում էր, որ իշխանությունները պետք է մարտի նետեն իրենց գաղափարական թևի մարտիկներին։ Այդպես էլ եղավ։
ՀՀԿ տատիկից հետո իր հեղինակավոր խոսքն ասաց նաև գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանը (Մանվել որ ասում ենք, Սեյրանը հետն է)։ Ըստ ամենայնի՝ պայքարի մեջ կմտնի և Սերժ Սարգսյանին իր զորակցությունը կհայտնի նաև ՀՀԿ–ի Գևորիկը։
Դատելով ամենից՝ ՀՀԿ ղեկավարը որոշել է չմնալ միայն կարենավագյանների ու շարմազանովների հույսին և հակահարձակման է անցել հիմնական ուժերով։ Զարմանալ պետք չէ, քանզի Սերժ Սարգսյանի արսենալում այլ բան չկա։
Ուշագրավն այն է, որ ադրբեջանցի գերուն իր տանը պահած ու նրան «Սիմոն Սիմոնյան» անուն ազգանունը տված Մանվելը չի էլ նկատել, որ ինքն է «Սիմոն» դարձել՝ իշխանությունների «Սիմոնը»։ Ընդ որում, ինքն ադրբեջանցի «Սիմոնի» հետ, թերևս, ավելի մարդավարի է վարվել, քան Սերժ Սարգսյանն իր հետ։
Բայց դե, որևէ մեկին պետք չէ մեղադրել։ Ամեն մարդն ինքն է ընտրում իր ճանապարհը։ Մանվելը խփել է հնարավոր բոլոր ռեկորդները ճամբարափոխության ու քաղաքական թափառաշրջիկության պահով (նա միշտ իշխանության մեջ ա իլե), և բնական է, որ այդպիսի մարդուն դաժանաբար պետք է օգտագործեն՝ խախտելով «ռազմագերիների» մասով բոլոր միջազգային կոնվենցիաները։
Էջմիածնի «Սիմոնը», ով հիմա անսահմանորեն ծառայում է «Վերջի բոլշևիկին», այնքան է մտել իր դերի մեջ, որ հերթական անգամ ամեն ինչ խառնել է իրար։
«Բաղդադ էլ խուրմա կա»,– հայտարարել է Էջմիածնի «Սիմոնը»՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հատուկ նպատակով քսի տրվող «շնիկների» հարցին։
Ակնհայտ է, որ «Սիմոնը» միայն լսել է «Բաղդադում էլ խուրմա կա» արտահայտությունը, բայց չի հասկացել դրա իմաստը։ Այլապես այդ խոսքը չէր օգտագործի Ծառուկյանի քաղաքական դիրքորոշմանը գնահատական տալու կոնտեքստում։ Այդ արտահայտությունը լրիվ այլ բան է նշանակում և այլ դեպքերում է օգտագործում, բայց դե, քանի որ ուտելիքի անուն կար մեջը, գեներալ «Սիմոնն» իր խոսքը տպավորիչ դարձնելու համար դա է կիրառել։
Ինչպես որ Սերժին քծնելիս «Սիմոնն» օգտագործեց «Վերջի բոլշևիկ» ձևակերպումը՝ չհասկանալով, որ այդպիսով վնասում է իր այսօրվա տիրոջը, այնպես էլ հիմա, փորձելով պայքարել իր այսօրվա տիրոջ մրցակցի դեմ, անկապ հիշեց «Բաղդադ էլ խուրմակա» խոսքը։
Դե ինչ, մեզ մնում է միայն խորհուրդ տալ իշխանություններին՝ գեներալ–պատգամավոր «Սիմոնին» լրագրողների հետ շփվելուց և եթեր բաց թողնելուց առաջ Բաղրամյան 26–ում ճիշտ կանեն, եթե նրան մի փոքր վարժեցնեն ու պատրաստի նախադասություններ տան, այլապես խիարն ամեն անգամ կարող է թարս բուսնել, քանզի խիարը Բաղդադի խուրմայի պես բան է. մեկ տեսար՝ բերանումդ է, մեկ էլ տեսար ...
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի ներկայացուցիչները Մանվելին հարց տալիս արդեն ուղղորդում են նրան, թե բա՝ այս հանրահավաքները վնասում են, չէ՞, սահմաններին ու լարվածության պատճառ դառնում։ Մտքի տիտան Էջմիածնի «Սիմոնն» էլ, բնականաբար, վերցնում է «ֆաս» հրամանով աշխատող լրագրողների «պասը» և խոհափիլիսոփայական կարծիք հայտնում մամա–պապայի ու սահմանների անդորրի մասին։ Ահա այսպիսի «նալաժենի» մեխանիզմով են աշխատում իշխանությունները։
Բաղդադի խուրման և Էջմիածնի «Սիմոնը»
Գագիկ Ծառուկյանի դեմ պայքարի շրջանակներում սպասվում էր, որ իշխանությունները պետք է մարտի նետեն իրենց գաղափարական թևի մարտիկներին։ Այդպես էլ եղավ։
ՀՀԿ տատիկից հետո իր հեղինակավոր խոսքն ասաց նաև գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանը (Մանվել որ ասում ենք, Սեյրանը հետն է)։ Ըստ ամենայնի՝ պայքարի մեջ կմտնի և Սերժ Սարգսյանին իր զորակցությունը կհայտնի նաև ՀՀԿ–ի Գևորիկը։
Դատելով ամենից՝ ՀՀԿ ղեկավարը որոշել է չմնալ միայն կարենավագյանների ու շարմազանովների հույսին և հակահարձակման է անցել հիմնական ուժերով։ Զարմանալ պետք չէ, քանզի Սերժ Սարգսյանի արսենալում այլ բան չկա։
Ուշագրավն այն է, որ ադրբեջանցի գերուն իր տանը պահած ու նրան «Սիմոն Սիմոնյան» անուն ազգանունը տված Մանվելը չի էլ նկատել, որ ինքն է «Սիմոն» դարձել՝ իշխանությունների «Սիմոնը»։ Ընդ որում, ինքն ադրբեջանցի «Սիմոնի» հետ, թերևս, ավելի մարդավարի է վարվել, քան Սերժ Սարգսյանն իր հետ։
Բայց դե, որևէ մեկին պետք չէ մեղադրել։ Ամեն մարդն ինքն է ընտրում իր ճանապարհը։ Մանվելը խփել է հնարավոր բոլոր ռեկորդները ճամբարափոխության ու քաղաքական թափառաշրջիկության պահով (նա միշտ իշխանության մեջ ա իլե), և բնական է, որ այդպիսի մարդուն դաժանաբար պետք է օգտագործեն՝ խախտելով «ռազմագերիների» մասով բոլոր միջազգային կոնվենցիաները։
Էջմիածնի «Սիմոնը», ով հիմա անսահմանորեն ծառայում է «Վերջի բոլշևիկին», այնքան է մտել իր դերի մեջ, որ հերթական անգամ ամեն ինչ խառնել է իրար։
«Բաղդադ էլ խուրմա կա»,– հայտարարել է Էջմիածնի «Սիմոնը»՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հատուկ նպատակով քսի տրվող «շնիկների» հարցին։
Ակնհայտ է, որ «Սիմոնը» միայն լսել է «Բաղդադում էլ խուրմա կա» արտահայտությունը, բայց չի հասկացել դրա իմաստը։ Այլապես այդ խոսքը չէր օգտագործի Ծառուկյանի քաղաքական դիրքորոշմանը գնահատական տալու կոնտեքստում։ Այդ արտահայտությունը լրիվ այլ բան է նշանակում և այլ դեպքերում է օգտագործում, բայց դե, քանի որ ուտելիքի անուն կար մեջը, գեներալ «Սիմոնն» իր խոսքը տպավորիչ դարձնելու համար դա է կիրառել։
Ինչպես որ Սերժին քծնելիս «Սիմոնն» օգտագործեց «Վերջի բոլշևիկ» ձևակերպումը՝ չհասկանալով, որ այդպիսով վնասում է իր այսօրվա տիրոջը, այնպես էլ հիմա, փորձելով պայքարել իր այսօրվա տիրոջ մրցակցի դեմ, անկապ հիշեց «Բաղդադ էլ խուրմա կա» խոսքը։
Դե ինչ, մեզ մնում է միայն խորհուրդ տալ իշխանություններին՝ գեներալ–պատգամավոր «Սիմոնին» լրագրողների հետ շփվելուց և եթեր բաց թողնելուց առաջ Բաղրամյան 26–ում ճիշտ կանեն, եթե նրան մի փոքր վարժեցնեն ու պատրաստի նախադասություններ տան, այլապես խիարն ամեն անգամ կարող է թարս բուսնել, քանզի խիարը Բաղդադի խուրմայի պես բան է. մեկ տեսար՝ բերանումդ է, մեկ էլ տեսար ...
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի ներկայացուցիչները Մանվելին հարց տալիս արդեն ուղղորդում են նրան, թե բա՝ այս հանրահավաքները վնասում են, չէ՞, սահմաններին ու լարվածության պատճառ դառնում։ Մտքի տիտան Էջմիածնի «Սիմոնն» էլ, բնականաբար, վերցնում է «ֆաս» հրամանով աշխատող լրագրողների «պասը» և խոհափիլիսոփայական կարծիք հայտնում մամա–պապայի ու սահմանների անդորրի մասին։ Ահա այսպիսի «նալաժենի» մեխանիզմով են աշխատում իշխանությունները։
Պասերով, տղաներ ու աղջկերք, պասերո՜վ։