Բաղրամյան 26–ի հարցաշարն ու «Վերջի բոլշևիկի» փաստաբանների տվայտանքները
«Եռյակի» երկու հանրահավաքների արանքում եւ դրանից հետո ակնհայտ է, որ իշխանական քարոզչամեքենան Բաղրամյան 26-ից հստակ հարցաշար է ստացել, եւ ակտիվորեն գործում է այդ հարցաշարի շրջանակներում:
Բաղրամյան 26-ի հարցաշարում նշված հարցերն այսպիսին են.
Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ո՞րն է «եռյակի» ծրագիրն ու միասնական քաղաքական օրակարգը:
Ի՞նչի համար է «եռյակը» ստեղծում միասնական շտաբները:
Որտե՞ղ է ԲՀԿ-ի 500–հազարանոց ընտրազանգվածը:
ԲՀԿ-ականները չե՞ն վախենում, որ կկորցնեն իրենց բիզնեսները:
«Եռյակի» սկսած քաղաքական գործընթացներն արդյոք միտվա՞ծ չեն 2017-18 թվականների ընտրություններին:
Այս եւ նմանատիպ հարցերով իշխանական քարոզչամեքենան ամեն օր դիմում է ընդդիմությանը ընդդիմացող զանազան գործիչների, մարգինալ ուժերի ղեկավարների, «վերլուծաբանների» ու «անկախ» փորձագետների:
Այսինքն, բոլոր նրանց, որոնք նույնպես իրենց ձեռքի տակ ունեն այդ հարցաշարը, եւ Բաղրամյան 26-ը հանձնարարել է նրանց «արագի մեջ» պատասխանել նշված հարցերին: Ավելի ճիշտ, ոչ թե պատասխանել, այլ նրանք էլ իրենց հերթին հրապարակավ հնչեցնեն այդ հարցերը:
Իսկ վերջում էլ հայտարարեն, թե՝ ա՛յ, երբ ԲՀԿ առաջնորդը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը (իրականում՝ վաղուց պահանջել է), մենք կմիանանք «եռյակի» նախաձեռնած համաժողովրդական շարժմանը:
Սա այն դեպքում, երբ նույն այդ անձինք միաժամանակ վստահեցնում են, որ լսել են ԲՀԿ առաջնորդի ելույթը հանրահավաքում, ինչպես նաեւ կարդացել են Գագիկ Ծառուկյանի հարցազրույցները:
Իսկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթի եւ հարցազրույցների հիմնական ասելիքը եւ երկրում տիրող իրավիճակին տրված գնահատականներն այլ բան չեն նշանակում, քան այն, որ այդ ամենի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և պետք է նա հեռանա:
Բոլոր ձախողումների հեղինակը ՀՀԿ առաջնորդն է: Եվ եթե Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարում է, որ անհրաժեշտ են նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն, ապա դա առաջին հերթին վերաբերում է Սերժ Սարգսյանին, որին պետք է որքան հնարավոր է՝ շուտ ուղարկել չվաստակած հանգստի:
Իրոք որ, դուզ խոսքը միայն հայտնի երկարականջ կենդանուն են ասում:
Այնպես որ, նշված հարցադրումը կեղծ ու արհեստածին է, ինչը շարունակ փորձում է շրջանառել ընդդիմության ընդդիմությունը՝ իշխանությունների փաստաբանները:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի 500–հազարանոց ընտրազանգվածին (իբր 50-60–հազարանոց հրապարակը քիչ են համարում), ապա այդ հարցը պետք է ուղղել «Հայկական աշխարհի» ճարտարապետներ Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, որոնք բոլորից լավ գիտեն, թե որտեղ է այդ ընտրազանգվածը:
Ոչ միայն ԲՀԿ-ին, այլեւ մյուս քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներից շատերը հեռացել են հայրենիքից, եւ, ի դեպ, նրանց տրանսֆերտների հաշվին է նաեւ լցվում բյուջեն:
Այնուհանդերձ, ԲՀԿ-ի 500–հազարանոց ընտրազանգվածին էլ փնտրել պետք չէ, երբ Սերժ Սարգսյանն ինքն է խոստովանել, որ այսօր իշխանության դեմ է ժողովրդի 80 տոկոսը, որի մի մասին էլ տեսնում ենք «եռյակի» հանրահավաքներում:
Բաղրամյան 26-ի հարցաշարում տեղ գտած մնացած հարցերին նույնիսկ չարժե անդրադառնալ, երբ հայտնի է ու հստակեցված «եռյակի» օրակարգը, որում գլխավորը իշխանափոխության հարցն է:
Բայց հատկապես չարժե անդրադառնալ այդ հարցերին այն պատճառով, որ ԲՀԿ առաջնորդն արդեն իր արած հայտարարությամբ հստակ պատասխանել է Բաղրամյան 26-ի հարցաշարում տեղ գտած եւ դուրս մնացած բոլոր հարցերին՝ «Ես հետդարձի ճանապարհ չունեմ»:

Կորյուն Մանուկյան