Իշխանության ընդդիմադիրների դեմ ուղղված տոտալ քարոզչական գրոհը նույն իշխանությանը մոտեցնում է վտանգավոր սահմանագծին։
Տարբեր ձևակերպումներով հարցադրումները, թե՝ ինչո՞ւ հենց հիմա դուրս չեք գալիս, փողոց, գրոհ ձեռնարկում և այլն, պայթած հնարքներ են։
Իշխանափոխությունը նախապատրաստվում է քրտնաջան աշխատանքով։ Իշխանափոխության ֆալստարտ, ուրեմն, չի՛ լինի, ինչքան էլ որ Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգով անընդհատ «շիրա են տալիս» մարած հաճախորդները, գործող նախագահի համար աշխատող լրատվական հոլդինգը։
Կան, անշո՛ւշտ, նաև մարդիկ, ովքեր անկեղծորեն են ուզում գնալ, այսպես ասած, ֆորսաժի, սակայն ամեն ինչ պետք է անել հաշվարկված ու նպատակային։
Իշխանափոխության ֆալստարտի բացառումն ամենևին չի նշանակում գործընթացի դանդաղում կամ, առավել ևս, հետաձգում։ Ամեն ինչ իր ժամանակին։ Ու իշխանական քարոզչամեքենան, բնականաբար, անկախ իր կամքից, յուրովի նպաստում է դրան։
Առավոտից երեկո ընդդիմադիրներին հարվածելուց միայն գաղջն է խորանում։ Իսկ այսօր Հայաստանի բնակչության 80 տոկոսը հենց գաղջի՛ դեմ է դուրս եկել։ Ընդդիմությանը ստիպել գնալ իշխանությանը հաճո սցենարով չի ստացվելու. փոխարենը՝ իշխանական քարոզչամեքենան յուրովի նպաստում է իշխանափոխությանը հասնելու քայլերի ավելի հաշվարկված լինելուն։
«Եռյակը» հանրային աջակցություն ունի։ Մնում է կազմակերպված տեսք տալ այդ աջակցությանը։ Շտաբային աշխատանքը, որն այնքան մտահոգել է Բաղրամյան 26–ին, հենց այն գործիքն է, որը հիմք է ստեղծելու առանց ցնցումների իշխանափոխության հասնելու համար։
Իշխանափոխության ժամանակը

Վախթանգ Մարգարյան