Իշխանությունը շարունակում է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «քննարկումներ»: Բացառապես արհեստական միջոցառումներ, որոնց մասնակցում են բացառապես հանրապետականները: «Բազմակարծության» ֆոնն ապահովելու համար կանչվում են գործող իշխանության «հարգանքը» վայելող մասնագետներ և, որպես կանոն, դրսից հրավիրված փորձագետներ:
Ի դեպ, վերջիններն ավելի զգուշավոր են դարձել իրենց գնահատականներում ՝ նշելով, թե սահմանադրական փոփոխությունները բացառապես Հայաստանի ներքին գործն են, և անհրաժեշտ է քաղաքական լայն համախմբում այդ հարցի շուրջ, այլապես այն կարող է տեղի չունենալ:
Արհեստական այս բեմականացումներին զուգահեռ՝ տեղի է ունենում իրական գործընթաց: Դրա մեխը հասարակության առնվազն 80 տոկոսին հուսախաբ չանելն ու ամեն ինչ տրամաբանական ավարտին հասցնելն է։
Շտաբային աշխատանքների միջոցով համաժողովրդական շարժումը հզորացնելուն միտված քայլերը բերելու են «հետդարձի ճանապարհ այլևս չկա» գաղափարը կյանքի կոչելուն:
Ինչո՞վ է դրան հակադարձելու գործող իշխանությունը, երբ «X» պահը գա: Արհեստական դեմքերի ու հաճախորդների կատարումներո՞վ: Հետաքրքիր է տեսնել, թե դրանից ինչ կստացվի:
ՎախթանգՄարգարյան
Հ.Գ.։ Սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս, նախկին հանրապետականը հետքրքիր միտք հայտնեց, այն է՝ այսօր Հայաստանում շատ ավելի կարևոր է բազմակուսակցական համակարգի ձևավորումը: Ըստ էության հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին պետք է վերջ դրվի: Դա նույն է ինչ ասվեր «Ո՛չ սահմանադրական փոփոխություններին»:
Ինչո՞վ է հակադարձելու իշխանությունը

Վախթանգ Մարգարյան