Տնտեսական

04.11.2014 14:09


Արտակ Շաբոյանը երկրորդում է Սերժ Սարգսյանին

Արտակ Շաբոյանը երկրորդում է Սերժ Սարգսյանին

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե շաքարավազի ներմուծման դաշտում մրցակցության բացակայությունն օբյեկտիվ գործոնով է պայմանավորված։

Շաքարավազի ներմուծման 99%–ը պատկանում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը, և դա օբյեկտիվ գործոն է։ Կան ոլորտներ, շուկաներ, որտեղ խոշոր ընկերությունների առկայությունը օբյեկտիվ գործոն է, որովհետև մեր երկիրը փոքր է, շուկաները սահմանափակ են,–ասել է նա։

Շաբոյանը նաև պնդել է, որ Հայաստանում շաքարավազի 1 կգ-ի համար սահմանված գները համապատասխանում են միջազգային շուկայական գներին, ավելին՝ դրանք վերջին ժամանակներում նվազել են։

Իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրով սահմանվում է, որ 2015-2025 թթ. վերամշակման նպատակով շաքարի հումքի ներմուծումը Հայաստան ազատվում է մաքսատուրքերից:

Հիշեցնենք, որ Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ, երբ Բռնոյից գործարար Արսենը բարձրացրել էր Հայաստանում բիզնեսի մոնոպոլիզացիայի խնդիրը, Սերժ Սարգսյանը զարմացած հակադարձել էր. «Բա ի՞նչ ես ուզում՝ մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը