«Թունդ հեղափոխական» Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայր է աշխատում։ Ավելի ճիշտ՝ Վազգեն Սարգսյանի եղբայր լինելու հանգամանքն օգտագործելով՝ քաղաքական կոմերցիայով է զբաղված։ Նա կես դրույքով Վազգենի եղբայր է, իսկ մյուս կեսով՝ Սերժ Սարգսյանի ջերմեռանդ պաշտպան՝ հաճախորդ։
Արամը խոստացավ ՀԱԿ–ից դուրս գալ ու գրավել փողոցն ու ռևոլյուցիա անել, սակայն գրավեց «Գեբելսյան» քարոզչամեքենայի տարածքն ու, ի վերջո, հայտնվեց Սերժ Սարգսյանի շահերի սպասարկմամբ զբաղվող «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ–Էվոլյուցիա» ծրագրում։
Նկատենք, որ հեռուստաեթերում հայտնվելն Արամի համար կարիերային լուրջ աճ է և կոմերցիոն հաջողություն, քանզի մինչև վերջերս նրան ընդամենն օգտագործում էին համացանցային մակարդակով՝ վերածելով տխրահռչակ «1in.am»–ի արտահաստիքային թղթակցի։
Հիմա, փաստորեն, «թունդ հեղափոխական» Արամին բաց են թողել եթեր, ինչը միայն մեկ բան է նշանակում՝ «Վերջի բոլշևիկը» լրջորեն անհանգստացած է, և անգամ բացահայտված գործակալներին է հանում ավելի մեծ լսարանի առաջ։
Այս առումով Արամ Սարգսյանն, անշո՛ւշտ, պետք է շնորհակալ լինի «եռյակից» ու, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանից։ Քաղաքական գործընթացների ակտիվացումը պահանջված է դարձրել ընդդիմության ընդդիմադիրներին՝ անկախ նրանց սեռից, տարիքից, «խուրդվածության» աստիճանից ու «կրոնական» պատկանելությունից։
Սերժ Սարգսյանի շրջապատում լավ են հասկանում, որ եթե ՀՀԿ–ականները հակաքարոզ տանեն Ծառուկյանի դեմ, ապա դրանից «եռյակը» միայն կշահի, իսկ ԲՀԿ առաջնորդի՝ առանց այն էլ բարձր վարկանիշը կխփի բոլոր ռեկորդները։ Դրա համար էլ «մեյդան» են հանել արտաքուստ «ընդդիմադիր» և «անկախ» կարգավիճակ ունեցողներին, որպեսզի սրանք գեղամյանավարի աշխատեն ԲՀԿ առաջնորդի դեմ և Ս. Սարգսյանի օգտին։
Ուշագրավն այն է, որ 2011թ. ՀԱԿ–իշխանություն երկխոսությունը ողջունած ու այն օրերին այդ երկխոսության ակտիվ քարոզիչ դարձած Արամը հիմա իրեն հայտնի կենդանու տեղն է դրել ու քննադատում է երկխոսությունը։
Մի կողմ թողնենք, թե արդյոք ճի՞շտ էր, թե՞ սխալ 2011թ. երկխոսությունը։ Դրա մասին շատ է խոսվել։ Բոլորը կարող են քննադատել այդ երկխոսությունը, բայց ոչ Արամ Սարգսյանը, ով այնքան խանդավառված էր երկխոսությամբ (տե՛ս այն օրերի իշխանական մամուլը), որ հիմա պարզապես իրավունք չունի ծպտուն հանել այդ թեմայով։
Ուշագրավ է նաև այն, որ սերժսարգսյանամերձ հեռուստաընկերության եթերում Արամ Սարգսյանը մեղադրում է «եռյակին» հեղափոխություն չանելու և Սերժ Սարգսյանին անցնցում հեռացնելու ծրագրեր ունենալու համար։ Սա արդեն լրիվ «գժական» ոճ է։ Փաստորեն, Սերժն իր հաճախորդի շուրթերով բողոքում է «եռյակից», որ իր գլուխը չեն ուզում ջարդել, այլ մտադրվել են մարդասիրական միջանցք թողնել իր համար։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ Արամը խոսում է 2018թ. նախագահական ընտրությունների մասին ու «համեստորեն» նշում, որ կարող է մտնել նախագահացուների ընտրապայքարի մեջ, սակայն շրջանցում է «Վերջի բոլշևիկի» նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների թեման։ Փոփոխություններ, որոնց միջոցով նախատեսվում է վերացնել նախագահի ընտրովի ինստիտուտն ու անցնել բոլշևիկյան կառավարման մոդելի։ «Արևմտամետ» Արամին սա չի հետաքրքրում, քանզի մարդը լրիվ ուրիշ աշխատանք է կատարում։
Ի դեպ, Արամը խոստովանեց, որ տարիներ շարունակ իրեն հեռուստաեթեր չեն հրավիրել, բայց մինչև վերջ չանկեղծացավ, թե ինչու են հիմա հրավիրել։ Թեև, առանց նրա ասելու էլ պարզ է՝ հրավիրել են, որ «քսի» տան իր նախկին կուռք Լևոն Տեր–Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու Գագիկ Ծառուկյանի դեմ։
Ու որքան էլ նա փորձի «գաղափարական» տեսք տալ իր դհոլությանը, միևնույն է, մարդիկ հիմար չեն, ու ամեն ինչ հասկանում են։ Պարզապես ծիծաղելի է սխալ համարել ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը և քննադատական բառ անգամ չարտասանել Սերժ Սարգսյանի հասցեին ու միաժամանակ հարձակվել «եռյակի» վրա։ Արամը հենց այդպես էլ վարվում է։ Բայց դե, դա զարմանալի չէ։ Նա կոմերսանտ է, մանր կոմերսանտ։
«Արմենիայի» եթերում մենք պարզապես ականատեսը դարձանք կեղտոտ գործարքի դրսևորումներին։ Գործարք, որը նոր չէ կնքվել։ 2008թ. մարտի 1–ից հետո իշխանությունները կալանավորում էին Տեր–Պետրոսյանի գրեթե բոլոր թիմակիցներին, ովքեր առաջին դեմքերի կարգավիճակ ունեին, սակայն Արամը «պատահականորեն» դրանց մեջ չկար։ Ավելին՝ այն օրերին ազատ արձակվեց Արամի եղբայր Արմեն Սարգսյանը, ով դատապարտվել էր լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու պատվերը տալու համար, և ով այժմ Պաշտպանության նախարարությունում աշխատանքի է անցել։
Այս առումով հարկ է նկատել, որ Արմենն ազնիվ է։ Նա չի թաքցնում, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, ու վերջինս էլ իրենց ընտանիքի բարեկամն է։ Իսկ ահա Արամը փորձում է գերազանցել Գեղամյանին և «Ես Վազգեն Սարգսյանի եղբայրն եմ» բանաձևով կոմերցիա անել։
Սա արդեն ոչ միայն հաճախորդության նողկալի լինելու, այլև բարոյականության ճգնաժամի մասին է խոսում։
Լա՛վ, ենթադրենք՝ Սերժի առաջ պարտավորություններ ունես, բայց դե, կարող ես պարզապես մի փոքր արժանապատվություն ունենալ ու այսքան չիջնել։ Բայց դե, մյուս կողմից էլ՝ մարդը երևի չի կարողանում։
Դաժան, շատ դաժան մարդ է «Վերջի բոլշևիկը»։ Մեկին որ հաճախորդացնում է, մինչև չդհոլացնի, չի հանգստացնում։ Համ էլ ուրիշ ճար չունի։ Ձեռքի տակ եղածը պետք է օգտագործի։ Հո դեն չի՞ շպրտելու «էս նեղ մաջալին»։
Արամ Սարգսյանի աշխատանքը

Սևակ Մինասյան