Լրահոս

27.11.2010 13:36


ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը կքննարկեն ԼՂ հարցը

Ահմեդ Դավութօղլուն այցով մեկնելու է ԱՄՆ։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Թրքական աղբյուրների համաձայն' այցը տեղի կունենա նոյեմբերի 27-30-ը։ Այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղարի հետ, որի ընթացքում քննարկվելու են հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ԼՂ հակամարտությունը, ինչպես նաև Իրանի ատոմային ծրագրի շուրջ իրավիճակը։

Ա. Դավութօղլուն կհանդիպի նաև ԱՄՆ-ում թրքական սփյուռքի ներկայացուցիչների հետ և ելույթ կունենա Ջորջթաունի համալսարանում։

Այցի վերջում տեղի կունենա մամլո ասուլիս։

ԱՄՆ-ից Դավութօղլուն կմեկնի Աստանա' մասնակցելու ԵԱՀԿ գագաթնաժողովին։

 

Այս խորագրի վերջին նյութերը