Ուրուգվայը ճանաչվել է Լատինական Ամերիկայի ամենաբարեկեցիկ երկիրը
Ուրուգվայը ճանաչվել է ամենաբարեկեցիկ պետությունը Լատինական Ամերիկայում՝ գրավելով համաշխարհային աղյուսակում 30-րդ տեղը։
Լոնդոնյան «Legatum Institute» վերլուծական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքներով՝ հարավամերիկյան այդ պետությունը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում մի շարք ցուցանիշներով։ Մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման հարցում Ուրուգվայն ընդհանուր վարկանշային աղյուսակում գրավել է 8-րդ տեղը, իսկ անվտանգության մակարդակով՝ 27-ը։ Ոչ այնքան լավ են գործերը կրթության ոլորտում՝ անկում 58-րդ տեղից 68-ի։ Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական հնարավորություններին, դրանք բարձրացել են մեկ հորիզոնականով՝ գրավելով 52-րդ տեղը։ Տարածաշրջանի պետություններում Ուրուգվային հաջորդում է Չիլին՝ 33-րդ տեղը, Կոստա–Ռիկան՝ 34-ը, Պանաման և Արգենտինան՝ 41 և 46, Բրազիլիան էլ գրավել է 49-րդ տեղը։
Ուրուգվայը ճանաչվել է Լատինական Ամերիկայի ամենաբարեկեցիկ երկիրը
Ուրուգվայը ճանաչվել է ամենաբարեկեցիկ պետությունը Լատինական Ամերիկայում՝ գրավելով համաշխարհային աղյուսակում 30-րդ տեղը։
Լոնդոնյան «Legatum Institute» վերլուծական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքներով՝ հարավամերիկյան այդ պետությունը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում մի շարք ցուցանիշներով։ Մարդու իրավունքների ու ազատությունների պահպանման հարցում Ուրուգվայն ընդհանուր վարկանշային աղյուսակում գրավել է 8-րդ տեղը, իսկ անվտանգության մակարդակով՝ 27-ը։ Ոչ այնքան լավ են գործերը կրթության ոլորտում՝ անկում 58-րդ տեղից 68-ի։ Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական հնարավորություններին, դրանք բարձրացել են մեկ հորիզոնականով՝ գրավելով 52-րդ տեղը։
Տարածաշրջանի պետություններում Ուրուգվային հաջորդում է Չիլին՝ 33-րդ տեղը, Կոստա–Ռիկան՝ 34-ը, Պանաման և Արգենտինան՝ 41 և 46, Բրազիլիան էլ գրավել է 49-րդ տեղը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։