Լրահոս

27.11.2010 13:36


Կխաղան ֆուտբոլի համաշխարհային լեգենդները

Դեկտեմբերի 15-ին Հունաստանում կկայանա ութերորդ ամենամյա ֆուտբոլային «Խաղ ընդդեմ աղքատության» միջոցառումը։

ՄԱԿ Զարգացման ծրագրի բարի կամքի երկու դեսպաններ, համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ Ռոնալդոն և Զիդանը, հայտարարել են, որ խաղից ստացված ամբողջ եկամուտը կուղղվի Հաիթիում և Պակիստանում վերջերս տեղի ունեցած տարերային աղետների հետևանքով տուժածների օգնության համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը։

Այս տարի Հաիթիի բնակիչները բախվել են մարդկային աղետների՝ կապված ավերիչ երկրաշարժի, ջրհեղեղների և խոլերիայի վարակի հետ, իսկ պակիստանցիները տուժել են ջրհեղեղից։

Վերջին յոթ տարիների ընթացքում «Խաղեր ընդդեմ աղքատության» ակցիան օգնում է միջոցներ հավաքել աղքատության և տառապանքների դեմ պայքարի համար և բարձրացնել իրազեկությունը այդ ոլորտում։

Այս խորագրի վերջին նյութերը