Լրահոս

22.09.2009 12:42


ՀՀԿ անդամ. «Զիջումների պետք է գնանք»

ՀՀԿ անդամ. «Զիջումների պետք է գնանք»

-Զիջումներ անելու դեպքում մենք պետք է ստանանք Արցախի անկախությունը։ Մեր գերխնդիրը Արցախի անկախությունն է,-«Հայելի» ակումբում պատասխանելով «7օր»-ի հարցին, թե զիջումներ անելու դիմաց Հայաստանն ի՞նչ պետք է ստանա Ադրբեջանից՝ ասել է ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսներում Լ. Ալեքսանյանը բազմիցս է նշել, որ պետք է գնանք զիջումների։

-Զիջումների պետք է գնանք, սակայն տարածքների մասին դեռ ոչ ոք հստակ չի կարող ասել, թե կոնկրետ որոնք պետք է զիջվեն։ Դա քննարկման հարց է։ Իսկ եթե անկեղծ ասեմ, ապա կարևոր չէ, թե որ տարածքները կլինեն. կարևորը սկզբունքն է, որ պետք է ստեղծվի անվտանգության գոտի,-համոզմունք է հայտնել ՀՀԿ ներկայացուցիչը։

Ի դեպ, Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ ՀՀԿ-ում վերոնշյալ թեմայով դեռևս պաշտոնական քննարկումներ չեն եղել, ինչպես չեն եղել քննարկումներ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից առաջ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը