Լրահոս

22.09.2009 13:45


Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն իհարկե գիտի, որ այս գործընթացն, ի վերջո, տանելու է ձախողման, բայց հավանաբար ենթադրում է, որ այդ ձախողումից ինքը և իր կողմնակիցները կկարողանան օգտվել»

Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն իհարկե գիտի, որ այս գործընթացն, ի վերջո, տանելու է ձախողման, բայց հավանաբար ենթադրում է, որ այդ ձախողումից ինքը և իր կողմնակիցները կկարողանան օգտվել»

-Ես նրա տեսակետը չեմ կարողանում հասկանալ։ Եթե նրա տեսակետն այն է, ինչ 1990-ականներին, ինչը հաստատում է նաև Վազգեն Մանուկյանը, ապա դա այսօրվա իշխանությունների տեսակետից շատ էլ չի տարբերվում։ Երբ այս գործընթացը սկսվեց, նա հրաժարվեց միտինգներից, որ չխանգարի նախագահին վարել այս գործընթացը։ Հիմա այս գործընթացն ավելի սուր փուլում է. նա նորից ասում է, որ նոր միտինգ չի նշանակվում և այլն։ Կարծում եմ՝ այս ամենը թելադրված է մտահոգությամբ՝ հանկարծ իշխանությունների այս ընթացքին չխանգարել։ Նա, իհարկե, գիտի, որ այս գործընթացն, ի վերջո, տանելու է ձախողման, բայց հավանաբար ենթադրում է, որ այս ձախողումից ինքը և իր կողմնակիցները կկարողանան օգտվել։ Սա էլ է թյուրիմացություն, որովհետև, եթե այդ թյուրիմացությունը տեղի ունեցավ, ոչ ոք դրանից օգտվել չի կարողանա,- Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետների վերաբերյալ «Դուպլեքս» ակումբում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ինքը չի առաջադրվի» հայտարարությանը, Վահան Հովհաննիսյանը նշել է.

-Կարծեմ՝ նա նախ մի պայման է դրել։ Սովորաբար նա նման բաներ հայտարարում է, երբ տեսնում է, որ դա, միևնույն է, չի իրականացվի։ Շատ գեղեցիկ է նման բաներ հայտարարել, երբ գիտես, որ դա չի լինելու։ Բայց դու արդեն վեհ ես, հայտարարել ես, «ազգի պապա» և այլն։ Նա շատ է ցանկանում, որ Սերժ Սարգսյանը հենց այս ճանապարհին ձախողվի, և այդ դեպքում «ազգի պապայի» դերը նորից ինքը կստանձնի։ Սա է հաշվարկը։ Մարդիկ անելու են այն, ինչ որ ինքն էլ դեմ չի անել, բայց այդ ճանապարհին ձախողվելու են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը