Լրահոս

22.09.2009 14:29


ՀՀԿ–ն պատրաստ է բանավիճել ցանկացած քաղաքական ուժի հետ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ ՀՀԿ-ն հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ պատրաստ է բանավիճել ցանկացած քաղաքական ուժի հետ, և «թող հասարակությունը որոշի՝ ով է ճշմարիտը»։

Հոկտեմբերի 1-ին էլ այդ արձանագրությունների վերաբերյալ ԱԺ-ում կազմակերպվելիք լսումները, նրա խոսքերով, կազմակերպվում են, որ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն «ի լուր ամբողջ աշխարհի ներկայացնեն իրենց կարծիքները, և շատ հնարավոր է, որ քննարկումների միջոցով Հանրապետական կուսակցության կարծիքն ավելի համոզիչ հնչի, և փոխվի մի քանի քաղաքական այլ գործիչների կամ ուժերի կարծիքը»։

Փոխարենն ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի կարծիքը մնում է նույնը.

-Թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ԱԺ նախագահը, բոլոր հանրապետականներն այս փաստաթղթի հետ կապված ունեցել են մեկ կարծիք՝ այս վիճակով այն բխում է առանց նախապայմանների հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման տրամաբանությունից։

Է. Շարմազանովի խոսքերով՝ եթե նման քաղաքական կամք դրևորի նաև թուրքական կողմը, ապա ՀՀ-ն կարող է հաջողություններ ակնկալել, եթե ոչ, ապա միջազգային հանրության կողմից շատ լուրջ ճնշումներ կլինեն Թուրքիայի վրա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը