Ի՞նչ կշահի հայ արտադրողը հայ–թուրքական սահմանի բացումից
-Հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, քան տնտեսական,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայրենական ապրանքաարտադրության միության» նախագահ ՎազգենՍաֆարյանը։
Նա նշել է, որ հայ հասարակությունը դեռ չի կարողանում ընդունել արձանագրություններում առկա կետերը, և տնտեսական առավելությունների կամ կորուստների մասին խոսելուց առաջ պետք է նախ քաղաքական այդ խոչընդոտները հաղթահարել։
Բայց, այնուամենայնիվ, նա նշել է, որ սահմանի հնարավոր բացման դեպքում պետք է տեղական արտադրանքի արդյունաբերության հայեցակարգ մշակվի։
Վազգեն Սաֆարյանը նշել է, որ սահմանի բացումը հնարավորություն կընձեռի մոտ 200 մլն. դոլարի էլեկտրաէներգիա արտահանել։ Նրա խոսքերով՝ մեր տեղական հրուշակեղենը կարող է մրցել թուրքական արտադրանքի հետ։
Այն հարցին, թե ի՞նչ վտանգներ են սպառնում մեր հայ արտադրողին հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, նա պատասխանել է, որ հնարավոր է՝ թուրքական ապրանքի գներն ավելի էժան լինեն, և այդ կերպ տեղական արտադրողը տուժի։
-Բայց դրա համար մեր կառավարությունը պետք է մաքսակետերում ավելի բարձրացնի գները,-նշել է նա։
Այն հարցին, թե արդյոք կա՞ այնպիսի տնտեսական վերլուծություն, որտեղ հայ-թուրքական սահմանի բացման հետևանքում տնտեսությունում սպասվող փոփոխությունները հաշվարկված են, Վազգեն Սաֆարյանը պատասխանել է, որ ինքը նման վերլուծության ծանոթ չէ, բայց սեփական դիտարկումներն է արել ու ներկայացնելու է Հանրային խորհրդին։
-Հայրենական արտադրողների միության անդամ են 500-ից ավելի ընկերություններ, որոնց գերակշռիռ մասը մտահոգված է սահմանի բացմամբ,-ասել է Վազգեն Սաֆարյանը։ Եզրափակելով՝ նա նշել է, թե հայ-թուրքական հարաբերություններում գերակայում է քաղաքական տարրը, հետո միայն՝ տնտեսականը։
Ի՞նչ կշահի հայ արտադրողը հայ–թուրքական սահմանի բացումից
-Հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, քան տնտեսական,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայրենական ապրանքաարտադրության միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։

7or.am