Ռուբեն Մելքոնյան. «Ցանկացած նախագահ միշտ բախվել է ճնշման խնդրին»
-Գերտերությունները տարածաշրջանում ունեն իրենց շահերը և հետապնդում են դրանց իրականացումը,-մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունները և դրանցով պայմանավորված տարածաշրջանային խաղերն ու շահերը՝ կարծիք է հայտնում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Նա նշել է, որ միամիտ կլինի կարծել, թե հայ-թուրքական «կնճիռը» չի դարձել գերտերությունների շահերի իրականացման ճանապարհին մի քայլ։
Թուրքագետի համոզմամբ՝ տարածաշրջանում առկա է նաև գերտերությունների շահերի բախում.
-Եթե նայում ենք աշխարհաքաղաքական իրադարձություններին, ապա նկատում ենք, որ հայ-թուրքական կնճիռում հստակ երևում է գերտերությունների շահերի բախումը։
Ինչ վերաբերում է սահմանների բացմանը որոշ պետությունների կամ գերպետությունների՝ կողմ կամ դեմ լինելու հարցին, ապա, ըստ Ռ. Մելքոնյանի, Ռուսաստանը պաշտոնապես ողջունել է հայ-թուրքական արձանագրությունները։
-Դրական կարծիք են հայտնել նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և այլ խոշոր պետություններ։ Կարող ենք ասել, որ պաշտոնական մակարդակով բոլոր գերտերություններն էլ կողմ են սահմանի բացմանը։ Սակայն եթե այլ տեսանկյունից նայենք, ապա բնական է, որ գերտերություններին ձեռնտու է փոքր պետություններին իրենցից է՛լ ավելի կախված պահելու հանգամանքը,-ընդգծում է Ռուբեն Մելքոնյանը։-Այս ամենի հետևանքով գերտերությունների կարծիքները սահմանների բացման կամ փակման հարցում կարող են փոփոխվել։
Փաստորեն, ըստ պարոն Մելքոնյանի, գերտերությունները փոքր պետություններում ունեն որոշակի ազդեցության լծակներ, որոնք տարբեր կերպ են դրսևորվում։
-Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե գերտերությունների կողմից ճնշում կա նախագահ Սերժ Սարգսյանի վրա, կարծում եմ, որ հայ-թուրքական խնդիրը, անկախ գերտերությունների վերաբերմունքից և ճնշումից, վաղուց առկա է հայկական քաղաքական օրակարգում։
Թուրքագետի խոսքերով՝ «ցանկացած նախագահ միշտ բախվել է ճնշման խնդրին և անկախ որևէ ճնշումից՝ ցանկացել է այս խնդիրը տանել դեպի լուծման դաշտ, որպեսզի դրանով երկիրը զերծ մնա տարատեսակ այլ ուժերի հետաքրքրության և շահերի կենտրոնում հայտնվելու վտանգից»։

Սյուզի Մելքոնյան