Կարծիք

12.11.2014 15:55


Պետական ապարատը գիտակցեց, որ Սերժ Սարգսյանի դիրքերը գնալով թուլանալու են

Պետական ապարատը գիտակցեց, որ Սերժ Սարգսյանի դիրքերը գնալով թուլանալու են

Իշխանության ենթակայության տակ աշխատող ԶԼՄ-ները արդեն որերորդ օրն է փորձում են ընդդիմության 12 կետանոց պահանջների վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը ներկայացնել որպես «շատ խորը, ստրատեգիական քայլ Սարգսյանի կողմից»: Սակայն պետք է նշեմ, որ ի հեճուկս «անկախ ԶԼՄ-ների» տարածած դեզինֆորմացիայի` մենք բոլորս գիտակցում ենք, որ Սարգսյանը ստիպված է եղել գնալ այդ զիջումներին` ընդդիմության ճնշումների պատճառով: Ասեմ ավելին, այս փաստը շատ լավ գիտակցում է նաև հենց պետական ապարատը, որը տեսավ և գիտակցեց, որ ներքաղաքական ներկա զարգացումների պարագայում Սերժ Սարգսյանի դիրքերը գնալով թուլանալու են:

Սա խոսում է ընդդիմության կողմից ընտրված ճիշտ ռազմավարության մասին. ինչքան շատ մասնատվի պետական ապարատը, այնքան ավելի շուտ երկրում իշխանափոխություն տեղի կունենա:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը