Լրահոս

22.09.2009 18:46


Վարդան Օսկանյան. «Ժողովրդական բողոքի ալիք պետք է լինի»

Վարդան Օսկանյան. «Ժողովրդական բողոքի ալիք պետք է լինի»

-Ժողովրդական բողոքի ալիք պետք է լինի,- «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները» թեմայով «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Վարդան Օսկանյանը։ Նա համոզված է, որ ՀՀ բնակչության 60-70%-ը դեմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին.

-Ես պատրաստ եմ ժողովրդական այդ ալիքի առաջատար դիրքերում լինել, որպեսզի մեր իշխանությններին կարողնանաք համոզել, որ սա արվում է մեր ժողովրդի կամքին հակառակ,- դահլիճից հնչած հարցին ի պատասխան՝ ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ առայժմ դժվարանում է խոսել մեխանիզմների մասին։

-ՀՀ նախագահը կարող է ասել, որ այս 6 շաբաթվա ընթացքում ես բազմաթիվ խորհրդակցություններ եմ անցկացրել, լսել եմ ժողովրդի, հայության ձայնը և չեմ կարող այս փաստաթուղթը ստորագրել։

«Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահը շեշտել է նաև, որ կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը և 10 տարի անձամբ է պայքարել դա իրականացնելու համար, սակայն միաժամանակ համոզված է, որ եթե ՀՀ-ի կողմից նման «հապճեպությունը, գիշերային այս դիվանագիտությունը, հրապարակայնությունը, այլ երկրների ներգրավվածությունը» չլինեին, ապա շատ ավելի ընդունելի փաստաթուղթ հնարավոր կլիներ ստանալ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը