Լրահոս

27.11.2010 14:20


Հիլարի Քլինթոնը ողջ աշխարհին նախազգուշացրել է «WikiLeaks»–ում հրապարակվելիք վարկաբեկիչ նյութերի մասին

Ինչպես տեղեկացնում է «Вести» լրատվական ծրագիրը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ երեկոյան զանգահարել է միանգամից մի քանի երկրի արտգործնախարարների՝ նախազգուշացնելով «WikiLeaks» ինտերնետային պարբերականում հրապարակելիք վարկաբեկիչ նյութերի մասին, որոնք իբրև կարող են պարունակել Ամերիկայի հետ հարաբերություններին լուրջ վնաս հասցնող տեղեկություններ։

Պետքարտուղարությունում ճիշտ են համարել նախքան նյութի հրապարակվելը քննարկել այդ թեման, քանի  որ այն կարող է ի հայտ գալ ցանկացած պահի։

Ամերիկյան դեսպանատների աշխատակիցներն աշխատում են նախօրք մեղմացնել հնարավոր վնասի չափը։ Ինչպես սպասվում է, մոտակա ժամանակներում կբացվի պետքարտուղարության և նրա դիվանագետների միջև եղած ամբողջ գրագրությունը։ Նրանում կարող են լինել շատ տհաճ արտահայտություններ որոշ երկրների քաղաքական դեմքերի հասցեին։ Ամերիկյան ԶԼՄ-ները կարծում են, որ խոսքն առաջին հերթին Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի մասին է։

Չի բացառվում, որ նաև Ռուսաստանին վերաբերող նյութեր կհրապարակվեն՝ չնայած որ ՌԴ ԱԳՆ-ն Հիլարի Քլինթոնի կողմից ոչ մի դիմում չի ստացել։ Այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ «WikiLeaks»-ը դժվար թե Ռուսաստանին վերաբերող ինչ-որ գաղտնի տեղեկություն հրապարակի։

 Հիշեցնենք, որ «WikiLeaks» գործակալությունը, որը գաղտնի տեղեկություներ է հրապարակում՝ առանց նշելու դրանց  աղբյուրը, հայտնի է դարձել այս տարվա հուլիսին, երբ  նրա էջերում ԱՄՆ-ի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ էին հրապարակվել, որտեղ ներկայացված էին ամերիկյան զինվորականների, հատուկ ծառայությունների և դիվանագետների գործողություններն Աֆղանստանում։

Ընդհանուր առմամբ հրապարակվել էր 77 հազ. փաստաթուղթ։

Այս խորագրի վերջին նյութերը