Իսկ մենք ի՞նչ ենք հակադրում ադրբեջանական «ֆլեշմոբին»
Այդպես է լինում, էլի, երբ Աշոտյանը սառցեջրով դույլը շուռ է տալիս գլխին, հետո բառը հուշում է իր շեֆին, վերջինս էլ գնում կանգնում ու ելույթ է ունենում:
«ՁերվարպետություննարդենստիպումէԱդրբեջանումապրողշատ-շատմիամիտներիփոխելիրենցկարծիքըպատերազմիմասին: Նրանքմտածումէին, որՂարաբաղի, Հայաստանիդեմկռվելըկարճևհաճելիզբաղմունքէ, ֆլեշմոբիպեսմիբան՝հավաքվեցինք, միբանսարքեցինք, նկարվեցինքուցրվեցինք: Ո՛չ, ֆլեշմոբչի՛լինելու: Հաճույքևզբոսանքչիլինելու: Եվվստահեմ՝պատերազմէլչիլինելու, քանիորդուքկաք, քանիորդուքուժեղեք, քանիորդուքկանգնածեքայստեղ»,- Արցախում անցկացված զորավարժությունների ավարտին դիմելով հայոց բանակի զինվորներին՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երբ լսեցի Սերժ Սարգսյանի ելույթ-ուղերձը, ինձ թվաց, թե միայն ես եմ այդպես սուր ընկալել նրա խոսքը: Այն իմաստով, որ անհնար էր պատկերացնել այդքան թույլ, անատամ ելույթ (առանց թղթի ելույթի հետեւանքը, չնայած՝ թղթով էլ մի բան չի):
Հետո ծանոթացա համացանցային մեկնաբանություններին ու հասկացա, որ շատերին, մեղմ ասած, չի գոհացրել նրա ելույթ-ուղերձը.:
«Զայրույթից տեղս չէի գտնում, ամոթից գետինը մտա»:–Հիմնականում այսպիսին էին արձագանքները:
Մթնշաղից հետո, մթան մեջ մարդը կանգնել, ինչ-որ ճառ է ասում:
Մեր ուղղաթիռի կործանումից հետո արդեն երեք օր հայկական կողմը խոստանում է «ոչ համարժեքից մի քիչ ավելի շատ ու ցավոտ» հակադարձել ադրբեջանական հրոսակներին, իսկ Սերժ Սարգսյանը, դիմելով զորավարժությունների մասնակիցներին, ասում է, թե ձեզ հետեւում են նրանք, ովքեր մեզ թշնամի են համարում:
Այսինքն, միայն թուրք-ազերիներն են մեզ իրենց թշնամի համարում, իսկ մե՞նք…
Դե, մենք էլ, Սերժ Սարգսյանի խոսքով, ասում ենք՝ քնած մարդուն սպանելը, ուղղաթիռ ոչնչացելը իրենց գործն է։
«Հատուցման օր» ասվածի մասին չարժե խոսել: Երբ ոճրագործ Սաֆարովին արտահանձնում էին, հայկական կողմի վրա խաբար չկար: Հետո հերոսաբար սկսեցին հայտարարել, թե՝ հեսա տեսեք՝ ինչ ենք անելու: Չնայած, Սերժ Սարգսյանը նույն պահին հորդորեց՝ «Գորիկ Գուրգենիչ, խնդրում եմ, սպասե՛ք, ես Ձեզ հատուկ հանձնարարություն ունեմ տալու»:
Դե, Սաֆարովն էլ արդեն երրորդ երեխան է ունենում:
Մեր «հատուցման օրը» սկսվում եւ ավարտվում է «Ալիեւ-պուճուրի» հասցեին հեռուստաեթերից հոխորտանքներ «ուղերձելով»:
Այդքան բան: Ախր, մենք միջազգային օրենքներին սրբությամբ հետեւող, հրադադարը պահպանող, գերազանցիկ կողմ ենք: Թե ինչպես են մեր գերազանցիկությունը գնահատում միջազգային կառույցները, հայտնի է բոլորին: Սահմանային հերթական սադրանքից երկու ամիս հետո հազիվ ենք կարողանում միջազգային «Կարմիր խաչին» տնից հանել ու տանել դեպքի վայր: Մյուսների կեցվածքի մասին չարժե հիշեցնել. կողմերին նույն արշինով չափել են միշտ եւ շարունակում են նույն մոտեցումը դրսեւորել:
Բայց դառնանք Աշոտյանի հուշարարությամբ «ֆլեշմոբ» բառի գործածությանը:
Ճիշտն ասած՝ աբսուրդ է ուղղաթիռի խոցումը համեմատել լիցքաթափվելու համար մոգոնված ինչ-որ կեղծ ակցիայի հետ:
Հետաքրքիր է՝ մեր ուղղաթիռի ոչնչացման պլանը կազմելիս ազերիները գիտեի՞ն, որ իրենք դա ընկալում են որպես «հաճույք եւ զբոսանք»:
Չեմ կարծում:
Ուրեմն, սա ի՞նչ անկապ ու անիմաստ զուգահեռ է:
Ի՞նչ ասենք։
Մեզանում աշոտյաններն են «ֆլեշմոբի» շրջանակներում զբոսնում ու հաճույք ստանում, իսկ սահմանից այն կողմ մեր թշնամիներն են նույնը անում, բայց՝ կոնկրետ գործողությամբ՝ մեր ուղղաթիռն են խոցում (սառցեջուրը լցնելով մեր գլխին): Իսկ մենք անգամ չենք կարողանում մոտենալ «Իգլա» կոչված զենքով խոցված ուղղաթիռին։
Այսպիսին են հայ-ադրբեջանական «ֆլեշմոբերի» առանձնահատկությունները:
Իսկ մենք ի՞նչ ենք հակադրում ադրբեջանական «ֆլեշմոբին»
Այդպես է լինում, էլի, երբ Աշոտյանը սառցեջրով դույլը շուռ է տալիս գլխին, հետո բառը հուշում է իր շեֆին, վերջինս էլ գնում կանգնում ու ելույթ է ունենում:
«Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին: Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Ո՛չ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ էլ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ»,- Արցախում անցկացված զորավարժությունների ավարտին դիմելով հայոց բանակի զինվորներին՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Երբ լսեցի Սերժ Սարգսյանի ելույթ-ուղերձը, ինձ թվաց, թե միայն ես եմ այդպես սուր ընկալել նրա խոսքը: Այն իմաստով, որ անհնար էր պատկերացնել այդքան թույլ, անատամ ելույթ (առանց թղթի ելույթի հետեւանքը, չնայած՝ թղթով էլ մի բան չի):
Հետո ծանոթացա համացանցային մեկնաբանություններին ու հասկացա, որ շատերին, մեղմ ասած, չի գոհացրել նրա ելույթ-ուղերձը.:
«Զայրույթից տեղս չէի գտնում, ամոթից գետինը մտա»:–Հիմնականում այսպիսին էին արձագանքները:
Մթնշաղից հետո, մթան մեջ մարդը կանգնել, ինչ-որ ճառ է ասում:
Մեր ուղղաթիռի կործանումից հետո արդեն երեք օր հայկական կողմը խոստանում է «ոչ համարժեքից մի քիչ ավելի շատ ու ցավոտ» հակադարձել ադրբեջանական հրոսակներին, իսկ Սերժ Սարգսյանը, դիմելով զորավարժությունների մասնակիցներին, ասում է, թե ձեզ հետեւում են նրանք, ովքեր մեզ թշնամի են համարում:
Այսինքն, միայն թուրք-ազերիներն են մեզ իրենց թշնամի համարում, իսկ մե՞նք…
Դե, մենք էլ, Սերժ Սարգսյանի խոսքով, ասում ենք՝ քնած մարդուն սպանելը, ուղղաթիռ ոչնչացելը իրենց գործն է։
«Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, և լինելու է հատուցման օրը»,- շարունակելով ելույթ-ուղերձը՝ հայտարարեց նա:
«Հատուցման օր» ասվածի մասին չարժե խոսել: Երբ ոճրագործ Սաֆարովին արտահանձնում էին, հայկական կողմի վրա խաբար չկար: Հետո հերոսաբար սկսեցին հայտարարել, թե՝ հեսա տեսեք՝ ինչ ենք անելու: Չնայած, Սերժ Սարգսյանը նույն պահին հորդորեց՝ «Գորիկ Գուրգենիչ, խնդրում եմ, սպասե՛ք, ես Ձեզ հատուկ հանձնարարություն ունեմ տալու»:
Դե, Սաֆարովն էլ արդեն երրորդ երեխան է ունենում:
Մեր «հատուցման օրը» սկսվում եւ ավարտվում է «Ալիեւ-պուճուրի» հասցեին հեռուստաեթերից հոխորտանքներ «ուղերձելով»:
Այդքան բան: Ախր, մենք միջազգային օրենքներին սրբությամբ հետեւող, հրադադարը պահպանող, գերազանցիկ կողմ ենք: Թե ինչպես են մեր գերազանցիկությունը գնահատում միջազգային կառույցները, հայտնի է բոլորին: Սահմանային հերթական սադրանքից երկու ամիս հետո հազիվ ենք կարողանում միջազգային «Կարմիր խաչին» տնից հանել ու տանել դեպքի վայր: Մյուսների կեցվածքի մասին չարժե հիշեցնել. կողմերին նույն արշինով չափել են միշտ եւ շարունակում են նույն մոտեցումը դրսեւորել:
Բայց դառնանք Աշոտյանի հուշարարությամբ «ֆլեշմոբ» բառի գործածությանը:
Ճիշտն ասած՝ աբսուրդ է ուղղաթիռի խոցումը համեմատել լիցքաթափվելու համար մոգոնված ինչ-որ կեղծ ակցիայի հետ:
Հետաքրքիր է՝ մեր ուղղաթիռի ոչնչացման պլանը կազմելիս ազերիները գիտեի՞ն, որ իրենք դա ընկալում են որպես «հաճույք եւ զբոսանք»:
Չեմ կարծում:
Ուրեմն, սա ի՞նչ անկապ ու անիմաստ զուգահեռ է:
Ի՞նչ ասենք։
Մեզանում աշոտյաններն են «ֆլեշմոբի» շրջանակներում զբոսնում ու հաճույք ստանում, իսկ սահմանից այն կողմ մեր թշնամիներն են նույնը անում, բայց՝ կոնկրետ գործողությամբ՝ մեր ուղղաթիռն են խոցում (սառցեջուրը լցնելով մեր գլխին): Իսկ մենք անգամ չենք կարողանում մոտենալ «Իգլա» կոչված զենքով խոցված ուղղաթիռին։
Այսպիսին են հայ-ադրբեջանական «ֆլեշմոբերի» առանձնահատկությունները:
Կիմա Եղիազարյան