Հայաստանի գործող իշխանության ցանկացած քայլ, լինի միանձնյա որոշումների, թե Կառավարության ներկայացրած օրենքների տեսքով, պատժամիջոց է հիշեցնում։ Պատժամիջոց երկրի ու նրա բնակչության նկատմամբ։
Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» բոլոր առումներով թուլացրեց Հայաստանն արտաքին դաշտում, ներքին կյանքում էլ հազար ու մի խնդիր առաջացրեց։
Իշխանության «պատժամիջոցները» չեն դադարում. մնացել է վրձնի վերջին հարվածը՝ սահմանադրական փոփոխությունները։ Սակայն «պատժամիջոցները» տվեցին իշխանության համար անակնկալ արդյունք։ Մեկնարկել է համաժողովրդական նոր շարժումը։ Այն պետք է հասնի իր տրամաբանական ավարտին. հակառակ դեպքում իրավիճակը խիստ վտանգավոր է լինելու թե՛ Հայաստանի, թե՛ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար։
Բնականաբար, իշխանության քարոզչամեքենան առավել ակտիվացել է։ Բայց տարբերությունն ահռելի է։ Նախկինում Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող «ընդդիմադիրները» փորձում էին «փաստարկներ» բերելով համոզել, թե ոչինչ էլ տեղի չի ունենա. «ամեն ինչ արհեստական է»։
Ասենք, հայտարարում էին, թե ԲՀԿ–ն կոալիցիայից դուրս չի գա, հետո՝ ԲՀԿ–ն կստարի Սերժ Սարգսյանին, և այլն։ Ու ամեն անգամ, երբ տեղի է ունենում ճիշտ հակառակը, իշխանական քարոզչամեքենան, բացի ապուշ վիճակում հայտնվելուց, «շողուլից» ընկնում է։ Ու հիմա ոչ թե «փաստարկներով» են փորձում աշխատել հօգուտ Սերժ Սարգսյանի, այլ անհեթեթ «վերլուծություններով»։ Սերժ Սարգսյանը 1 օրվա մեջ Հայաստանը մտցրեց ԵՏՄ, իսկ մեղավորն ... ընդդիմությունն է։ Ու այսպես շարունակ։
Ի՞նչ են կարծում Բաղրամյան 26-ում. տոտալ հակաքարոզչությունն ու «ընդդիմադիր հաճախորդների» նկրտումներն արդյոք աշխատո՞ղ են, երբ նույն իշխանության «պատժամիջոցները» ոչ միայն չեն դադարել, այլ պարզապես դարձել են անտանելի։ Ու եթե դրանք նպաստեցին համաժողովրդական ալիքի բարձրացմանը, նույնը լինելու է նաև քարոզչամեքենայի պարագայում։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանուն Սերժ Սարգսյանի ասված յուրքանչյուր բառ հարվածում ու հարվածելու է ՀՀԿ ղեկավարին։ Նաև՝ նրա հաճախորդներին։
Ո՞ւմ դեմ է աշխատում իշխանության քարոզչամեքենան

Վախթանգ Մարգարյան