Այսօր Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնապես դիմել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների' Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկում կազմակերպելու պաշտոնանամակով: Նամակում մասնավորապես ասվում է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել նաև Ազգային Ժողովը կամ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, սակայն բացառապես Սահմանադրության 100-րդ հոդվածի 1,3,5,7 եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում: Մինչդեռ 100-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված հարցով, այն է' մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը նրանում ամրագրված պարտավորությունների' Սահմանադրությանը համապատասխանության որոշումը, Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն Հանրապետության նախագահը (101-րդ հոդվածի 1-ին կետ): Փաստացի, Սահմանադրությամբ Ազգային ժողովը զրկված է մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը նրանում ամրագրված պարտավորությունների' Սահմանադրությանը համապատասխանության հարցերով երբևէ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունից և դրանց վերաբերյալ ՍԴ որոշումն ունենալու հնարավորությունից: Սակայն, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետի համաձայն' պատգամավորը իրավունք ունի հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը: Իսկ 7-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն' պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին: Ելնելով պատգամավորներին վերապահված վերոնշյալ իրավունքից' «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից դիմում եմ Ձեզ' խնդրելովՍԴբոլորանդամներիմասնակցությամբկազմակերպելՀՀՍահմանադրությանտառինեւոգուն, այդթվում' պրեամբուլայումամրագրվածնպատակներիննախաստորագրվածարձանագրություններիհամապատասխանությունըքննելուննվիրվածհարցիքննարկում (ոչթեՍԴնիստ) եւդրանհրավիրել«Ժառանգություն»խմբակցությանբոլորպատգամավորներին»: «Ժառանգությունը» նաև տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների' 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրությանն ու նախաստորագրված երկու արձանագրություններին նվիրված հայտարարությամբ եւ անհրաժեշտ համարել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ պետական-հասարակական-քաղաքական վերաբերմունքի ու տեսակետների վերհանումը: Սահմանադրական դատարանում հարցի քննարկումը կուսակցության առաջարկած 10 քայլերից մեկն է:
Սեպտեմբերի 4-ին «Ժառանգությունը» նաեւ դիմել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին' հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին առաջարկով, որոնք, ինչպես հայտնի է, տեղի կունենան հոկտեմբերի 1-ին:
Նույն խնդրով Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ հրավիրելու պաշտոնանամակով «Ժառանգությունը» ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին է դիմել սեպտեմբերի 12-ին:
«Ժառանգություն» խմբակցության անունից խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը սեպտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից հրապարակավ դիմեց խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր քաղաքական ուժերին' նախաստորագրված արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու եւ պատրաստված հայտարարության տեքստին միանալու առաջարկով: Սեպտեմբերի 17-ին նրանց բոլորին գրավոր ուղարկված հայտարարությունը բացառում է թուրքական հայտնի նախապայմանների օգտին հետագա որեւէ մեկնաբանություն:
Սեպտեմբերի 15-ին «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խմբակցությունը դիմել են ՀՀ Կառավարությանը ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված պատասախանատվությունն ու իրավունքը իրացնելու առաջարկով. այն է' նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով: «Ժառանգությունը» տեղեկացնում է, որ ԱԱԽ-ից և Կառավարությունից դեռևս չի ստացել իր երկու նամակների պաշտոնական պատասխանը:
«Ժառանգությունը» դիմել է Սահմանադրական դատարան
Այսօր Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնապես դիմել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունների' Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկում կազմակերպելու պաշտոնանամակով: Նամակում մասնավորապես ասվում է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել նաև Ազգային Ժողովը կամ պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, սակայն բացառապես Սահմանադրության 100-րդ հոդվածի 1,3,5,7 եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում: Մինչդեռ 100-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված հարցով, այն է' մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը նրանում ամրագրված պարտավորությունների' Սահմանադրությանը համապատասխանության որոշումը, Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն Հանրապետության նախագահը (101-րդ հոդվածի 1-ին կետ): Փաստացի, Սահմանադրությամբ Ազգային ժողովը զրկված է մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը նրանում ամրագրված պարտավորությունների' Սահմանադրությանը համապատասխանության հարցերով երբևէ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունից և դրանց վերաբերյալ ՍԴ որոշումն ունենալու հնարավորությունից: Սակայն, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետի համաձայն' պատգամավորը իրավունք ունի հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին եւ կազմակերպություններին, մասնակցել իր բարձրացրած հարցերի քննարկմանը: Իսկ 7-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն' պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին: Ելնելով պատգամավորներին վերապահված վերոնշյալ իրավունքից' «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների անունից դիմում եմ Ձեզ' խնդրելով ՍԴ բոլոր անդամների մասնակցությամբ կազմակերպել ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում' պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելուն նվիրված հարցի քննարկում (ոչ թե ՍԴ նիստ) եւ դրան հրավիրել «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորներին»: «Ժառանգությունը» նաև տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ) կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան: