Բաղրամյան 26–ին կցված լրատվամիջոցները և «ընդդիմադիր» գործիչներն արցունքներ են թափում Եվրասիական տնտեսական միության թեմայով։ Բայց դրանք կեղծ արցունքներ են, քանզի բողոքել ԵՏՄ–ից, քննադատել Սերժ Սարգսյանի՝ նախորդ տարվա սեպտեմբերի 3–ի հայտնի որոշումը, ՍԴ շենքի դեմ ճղճղալ, Հայաստանի ինքնիշխանության կորուստը սգալ, սեփական մազերը պոկռտել ու չնկատել այս ամենի մեջ Սերժ Սարգսյանին առնվազն ծիծաղելի է։
Ծիծաղը վերածվում է նողկանքի, երբ նույն այդ շրջանակները ԵՏՄ–ին ՀՀ–ի անդամակցելու համար մեղադրում են ընդդիմադիր ուժերին ու պահանջում Պուտինի հրաժարականը։
Իրականությունն այն է, որ Հայաստանն այս վիճակում հայտնվեց ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում։ Սկիզբը դրվեց «Ֆուտբոլային» դիվանագիտությամբ, ապա շարունակվեց «արևմտամետ» խաղերով և ամփոփվեց Մաքսային միության նկուղում։ Արտաքին քաղաքականության մեջ բովանդակությունն իր տեղը զիջեց ձևին, պետական շահը՝ մասնավորին։ Եվ այս ամենը՝ մեկ մարդու անձնական հարցերը լուծելու և նախագահի աթոռը պահպանելու նպատակով։
Ի դեպ, «արևմտամետները» միշտ աջակցել են Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությանը» և ոչ պակաս մեղավորություն ունեն, քան նույն այդ «նախաձեռնողականության» կնքահայրը։
Ուշագրավն այն է, որ ԵՏՄ–ից բողոքողները «պայքարիզմի» բոլոր ձևերին կողմ են, բայց ընդամենը «Ֆեյսբուքում» կամ իշխանական լրատվամիջոցների էջերում։ Ընդ որում, նրանց քննադատության հիմնական, ավելի ճիշտ՝ միակ թիրախը «եռյակն» է ու դրա անդամ կուսակցությունները։
«Գեբելսյան» քարոզչամեքենան ընտրել է հետևյալ կոդը. «Սերժ Սարգսյանը վատն է, քանի որ նա մեզ ԵՏՄ է տանում, բայց ընդդիմությունն ավելի վատն է, քանի որ չի ընդդիմանում այդ որոշմանը, հետևաբար թող Սերժ Սարգսյանը մնա, մինչև որ տեսնենք, թե ինչպես ենք փոխելու վիճակը»։
Առաջին հայացքից հստակ տրամաբանություն կա նրանց ասածների մեջ, բայց իրականում դա դեմագոգիա է և, միաժամանակ, դհոլություն։ Նմանատիպ կոդերը «թարգմանաբար» ոչ այլ ինչ են, եթե ոչ «Մենք պաշտպանում ենք Սերժ Սարգսյանին»։ Պարզապես իշխանական քարոզչամեքենան լավ գիտի, որ եթե հաճախորդներն ուղիղ տեքստով պաշտպանեն ՀՀԿ ղեկավարին, ապա գործը կփչացնեն, ու տեխնոլոգիան չի աշխատի։ Դրա համար էլ անուղղակի պաշտպանության մեթոդին են դիմում՝ խաղալով ընդդիմության ընդդիմադիրների դերը։
ԲՀԿ–ն ու մյուսները, փաստացի, մեղադրվում են այն բանի համար, որ Հայաստանն աշխարհաքաղաքական զարգացումներում չեն ցանկանում մանրադրամ դարձնել։ Մանրադրամ սարքում էր և արկածախնդրության գնում Սերժ Սարգսյանը, բայց վերջին պահին հետ քաշվեց։ Արդյունքում՝ տապալվեց և չկարողացավ կարգավորել Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները. առաջինը հիմա չի վստահում մեզ, իսկ երկրորդը չի հարգում։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժի կառավարման շրջանում Հայաստանը միջազգային ասպարեզում դարձել է ֆուտբոլի գնդակ։
«Եռյակին» այս պայմաններում այլ բան չի մնում, քան մեր պետության համար նվազագույն վնասների հաշվարկով շարժվելը, մինչև որ իշխանափոխության գործը գլուխ կբերվի։ Դրանից հետո է միայն հնարավոր նոր որակի հարաբերությունների հաստատումը Ռուսաստանի և Արևմուտքի հետ։
Ինչպես Հայաստանը հայտնվեց ԵՏՄ–ում

Կորյուն Մանուկյան