Ահասվերուս՝ առասպելական կերպար, ով դատապարտված է հավերժ դեգերումների մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։
«Հավերժ հրեայի» պատմությունը դարերի ընթացքում դարձավ խրատական։ Արհեստավորը մերժեց խաչը ուսին Քրիստոսի խնդրանքը՝ շունչ քաշելու համար հենվել նրա տան պատին։ Դրա համար Ահասվերուսը դատապարտվեց անվերջ թափառումների ու մարդկության հավերժ նզովքի։
Քրիստոսի և Ահասվերուսի կարճ երկխոսությունն այլաբանություն է. «Չհենվե՛ս պատիս, գնա՛, հետ գալու ճանապարհին կհանգստանաս» (ենթատեքստը՝ հարությունից հետո շունչ կքաշես),– ինչին հետևեց պատասխանը. «Դու էլ հավերժ կքայլես. ոչ հանգիստ կունենաս, ոչ էլ մահ, ու կսպասես ինձ»։–Այսինքն, հավերժ թափառական է դառնում նա, ով վանում է ճշմարտությունը, փրկությունը...
Ահասվերուսը հռոմեացիներին ու Սինեդրիոնին (իշխանությանը) հաճոյանալու համար ինքն իրեն դապարտեց հավերժ նզովքի։
«Հավերժ հրեաներ» ամենուրեք ու բոլոր ժամանակներում էլ եղել են։ Բայց ընդունե՛ք, որ փոքր Հայաստանի համար այսքան ահասվերուսների լինելը ոնց որ թե չափից շատ է։ Ու այն աստիճանի են իրենք իրենց դատապարտել, որ Քրիստոսի երկրորդ գալուստն էլ չի փրկի։
Հայաստանի «հավերժ հրեաները» ոչ միայն ճշմարտությունն են վանել մի կողմ, այլև ամենօրյա ռեժիմով քարկոծում են այն։ Տեսնես՝ ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո նրանց հետ. կցանկանա՞ արդյոք որևէ մեկը տեր լինել հավերժ թափառականներին։
Հայաստանի «հավերժ հրեաները»

Վախթանգ Մարգարյան