Ռազմիկ Դավոյան. «Ոչ ոք դեռ պատասխան չի տվել՝ Լևոն Տեր–Պետրոսյանը տեղյա՞կ էր, որ 1991թ. վավերացվում էր այդ պայմանագիրը»
-1991թ. մարտի 17-ին Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը եկել էր Գորբաչովի մոտ, և հայտարարություն եղավ, որ 1921թ. պայմանագիրը վերջապես վավերացվեց։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ, բայց ոչ ոք դեռ պատասխանը չի տվել, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյա՞կ էր, որ 1991թ. վավերացվում էր այդ պայմանագիրը,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հայ-թուրքական սահմանի մասին՝ ասել է հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։
-Գիտեմ, որ Կարսի պայմանագիրը պետք է չեղյալ հայտարարվի, մեկ ուրիշ պայմանագրի հետևից պետք է գնանք, որովհետև Կարսի պայմանագիրը մենք չենք կնքել։ Բայց եթե մասնակցել ենք այդ վավերացմանը, ապա մեկնումեկը թող ասի՝ մասնակցե՞լ ենք, թե՞ չենք մասնակցել,-հարց է ուղղել Ռ. Դավոյանը։
«7օր»-ի զրուցակիցն ասել է, որ եթե սահմանը դառնում է վերջնական հարց, ապա դա արդեն շատ վնասակար է. «Փոփոխելու հարց չկա։ Պետք է խաղալու տեղ ունենանք»։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններին, ապա հրապարակախոսը դրան նորմալ է վերաբերում։
-Դատարկ խոսակցություններ են նրանք, թե արձանագրություններում Ղարաբաղի հարց կա,-այսպես է արձագանքել Ռ. Դավոյանը քաղաքագետների կողմից հնչող այն տեսակետներին, թե նախաստորագրված արձանագրություններն, ըստ էության, իրենց մեջ նաև Արցախի հարց են պարունակում։
-Կողմ եմ արձանագրություններին, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուն կողմ եմ, սահմանի բացմանը ևս կողմ եմ, բայց անընդհատ վախի մեջ ապրելով, թե թուրքերը մեզ խաբելու են, չի կարելի,-հավելել է Ռ. Դավոյանը։

7or.am