Հաշվի առնելով մի քանի կարկառուն սերժամետների անցած ուղին և վարքագիծը՝ փորձենք պատկերացնել, թե ինչով կզբաղվեին նրանք, եթե ծնված լինեին հին Հունաստանում և «առասպելական» կարգավիճակ ունենային:
Եվ այսպես,
ԿարենԱվագյան։ Եթե Կարեն Ավագյանը ապրեր հին Հունաստանում, ապա նա հաստատ կլիներ կրակի աստված Հեփեստոսի գրասենյակի տնօրենը: Նրան աշխատանքի կընդունեին հետևյալ տարբերակով. Հեփեստոսի գրասենյակը հայտարարություն կտարածեր թափուր աշխատատեղի մասին, Կարենը կդիմեր, «CV»-ում կնշեր, որ կելտերի մոտ՝ ներկայիս Գերմանիայի տարածքում, կրթություն է ստացել գրասենյակային աշխատանքներ կազմակերպելու ոլորտում, կկանչեին հարցազրույցի, կգար կովի կաշվից պատրաստած փուչիկներով, տեղում մի հատ պաժառ կկազմակերպեր, ու կվերցնեին աշխատանքի:
ՄանվելԳրիգորյան։ Հին հունական ռազմի աստված Արեսի շտաբի սպա կլիներ Մանվել Գրիգորյանը: Զևսը հաստատ չէր սիրի Մանվել Գրիգորյանին նրա անկայուն բնավորության պատճառով: Աթենքի ընդդիմությանը չպաշտպանելու համար Զևսը նրան կգցեր Տարտարոս, որտեղ տառապում էին Տիտանները: Զևսը նրան նաև կպատժեր Սպարտայից բերված գերուն իր տանը պահելու համար:
ԷդուարդՇարմազանով։ Դժոխքի աստված Հադեսի մամլո խոսնակը կլիներ Էդուարդ Շարմազանովը: Նա հանրությանը կներկայացներ դժոխքը, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները:
ՏիգրանՍարգսյան։ Գողերի, վաճառականների և հռետորների աստված Հերմեսի գրասենյակում որպես ավագ գիտաշխատող կլիներ Տիգրան Սարգսյանը: Նա կհրապարակեր «Աստվածների վախճանը» ծրագրային հոդվածը: Հերմեսը Սարգսյանի հետազոտությունները կօգտագործեր վաճառականների հարստությունը գողանալու և այդ գողությունը գիտականորեն հիմնավորելու համար: Այնուհետև Հերմեսը, տեսնելով, որ վաճառականները ջղայնանում են, Տ. Սարգսյանին կզոհեր, և որպես պատիժ՝ կզրկեր աստվածների մոտ ապրելու իրավունքից, և կուղարկեր Աթենք՝ որպես իր ներկայացուցիչ:
ԳալուստՍահակյան։ Իմաստության աստված Աթենասի հիմնած դպրոցի տնօրեն կլիներ Գալուստ Սահակյանը: Դպրոցում Գալուստ Սահակյանը կդասավանդեր «Ոչ դասական տրամաբանություն» առարկան: Աթենաս աստվածը Ոդիսևսին օգնելու նպատակով Գալուստ Սահակյանին կուղարկեր նրա հետ ճանապարհորդության, որպեսզի Սահակյանն իր իմաստուն խորհուրդներով օգներ Ոդիսևսին: Աթենասը Սահակյանին ֆինանսապես օգնելու համար նրան կտրամադրեր Աթենք-Սպարտա նավուղին, որպեսզի Սահակյանը այլ քաղաքական գիծ չունենա:
Հունական առասպելների ՀՀԿ–ական հերոսները
Հաշվի առնելով մի քանի կարկառուն սերժամետների անցած ուղին և վարքագիծը՝ փորձենք պատկերացնել, թե ինչով կզբաղվեին նրանք, եթե ծնված լինեին հին Հունաստանում և «առասպելական» կարգավիճակ ունենային:
Եվ այսպես,
Կարեն Ավագյան։ Եթե Կարեն Ավագյանը ապրեր հին Հունաստանում, ապա նա հաստատ կլիներ կրակի աստված Հեփեստոսի գրասենյակի տնօրենը: Նրան աշխատանքի կընդունեին հետևյալ տարբերակով. Հեփեստոսի գրասենյակը հայտարարություն կտարածեր թափուր աշխատատեղի մասին, Կարենը կդիմեր, «CV»-ում կնշեր, որ կելտերի մոտ՝ ներկայիս Գերմանիայի տարածքում, կրթություն է ստացել գրասենյակային աշխատանքներ կազմակերպելու ոլորտում, կկանչեին հարցազրույցի, կգար կովի կաշվից պատրաստած փուչիկներով, տեղում մի հատ պաժառ կկազմակերպեր, ու կվերցնեին աշխատանքի:
Մանվել Գրիգորյան։ Հին հունական ռազմի աստված Արեսի շտաբի սպա կլիներ Մանվել Գրիգորյանը: Զևսը հաստատ չէր սիրի Մանվել Գրիգորյանին նրա անկայուն բնավորության պատճառով: Աթենքի ընդդիմությանը չպաշտպանելու համար Զևսը նրան կգցեր Տարտարոս, որտեղ տառապում էին Տիտանները: Զևսը նրան նաև կպատժեր Սպարտայից բերված գերուն իր տանը պահելու համար:
Էդուարդ Շարմազանով։ Դժոխքի աստված Հադեսի մամլո խոսնակը կլիներ Էդուարդ Շարմազանովը: Նա հանրությանը կներկայացներ դժոխքը, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները:
Տիգրան Սարգսյան։ Գողերի, վաճառականների և հռետորների աստված Հերմեսի գրասենյակում որպես ավագ գիտաշխատող կլիներ Տիգրան Սարգսյանը: Նա կհրապարակեր «Աստվածների վախճանը» ծրագրային հոդվածը: Հերմեսը Սարգսյանի հետազոտությունները կօգտագործեր վաճառականների հարստությունը գողանալու և այդ գողությունը գիտականորեն հիմնավորելու համար: Այնուհետև Հերմեսը, տեսնելով, որ վաճառականները ջղայնանում են, Տ. Սարգսյանին կզոհեր, և որպես պատիժ՝ կզրկեր աստվածների մոտ ապրելու իրավունքից, և կուղարկեր Աթենք՝ որպես իր ներկայացուցիչ:
Գալուստ Սահակյան։ Իմաստության աստված Աթենասի հիմնած դպրոցի տնօրեն կլիներ Գալուստ Սահակյանը: Դպրոցում Գալուստ Սահակյանը կդասավանդեր «Ոչ դասական տրամաբանություն» առարկան: Աթենաս աստվածը Ոդիսևսին օգնելու նպատակով Գալուստ Սահակյանին կուղարկեր նրա հետ ճանապարհորդության, որպեսզի Սահակյանն իր իմաստուն խորհուրդներով օգներ Ոդիսևսին: Աթենասը Սահակյանին ֆինանսապես օգնելու համար նրան կտրամադրեր Աթենք-Սպարտա նավուղին, որպեսզի Սահակյանը այլ քաղաքական գիծ չունենա:
Արմեն Գրիգորյան