Մերժելով իշխանության կողմից քաղաքական երկխոսություն սկսելու առաջարկը՝ «եռյակն» իր այդ քայլով կարծես սառցեջրով դույլը լցրեց առաջարկի հեղինակների գլխին: Իշխանությունների ծրագրած գյալաջին չստացվեց։
ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը ներկա «եռյակի» երկու ուժերի ներկայացուցիչների դրսեւորած կեցվածքը բավական հետաքրքիր էր. «Եկել ենք ասենք, որ ձեզ հետ խոսելու բան չկա»:
Համարյա այսպիսին էր «եռյակի» ներկայացուցիչների պատասխանը իշխանությանը:
Դե, որովհետեւ հերթական գյալաջիին համաձայնելու դեպքում այդ գործընթացն իշխանություններն օգտագործելու էին իրենց չունեցած իմիջը նորոգելու և «եռյակին» հարվածելու համար՝ հանրությանը ներկայանալով իբրեւ հանդուրժող ու լայնախոհ իշխող ուժ:
Մինչդեռ, օրեր առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրահանգում էր վարչապետին վերանայել «եռյակի» 12 պահանջները եւ յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ «ճանապարհային քարտեզ» մշակել, նա այնքան վստահ էր, որ «եռյակը» «խելոք-խելոք» կհամաձայնի, եւ իշխանությունների հետ կնստի բանակցային սեղանի շուրջ:
Այնինչ, «եռյակը» բանակցությունները կամ քաղաքական երկխոսությունն ուղարկեց գրողի ծոցը:
Դրա համար էլ Էդուարդ Շարմազանովն անմիջապես ոչիշխանական ուժերի մերժումը որակեց իբրեւ «մարգինալության նշան»:
Ավելին, Շարմազանովը զուգահեռ անցկացրեց Թուրքիայի եւ «եռյակի» միջեւ, որոնցից առաջինը դրսում է նախապայմաններ առաջ քաշում, իսկ երկրորդը՝ ներսում:
Սա այն դեպքում, երբ «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից անմիջապես հետո ոչիշխանական ուժերն են զգուշացրել, որ թուրքական կողմը վտանգավոր նախապայմաններ է առաջ քաշում: Բայց դե, Սերժ Սարգսյանն անտեսեց այդ զգուշացումները եւ հայ-թուրքական գործընթացի վրա վատնեց ավելի քան չորս տարի՝ վնասելով մեր շահերը:
Ինչ վերաբերում է մարգինալությանը, ապա որտե՞ղ եք տեսել, որ իշխանություններն ընկնեն մարգինալ ուժերի հետեւից, եւ նրանց խնդրեն համաձայնել քաղաքական երկխոսությանը:
Իրեն հարգող եւ իրեն ուժեղ համարող ոչ մի իշխանություն մարգինալ ուժերին անգամ չի էլ նկատում, ուր մնաց, թե նրանց ինչ-որ հարցի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկ անի:
Պարզ է, որ իշխանությունները «եռյակի» առաջ քաշած նախապայմանին չէին համաձայնելու: Այսինքն, ոչ հիմա, ոչ հետագայում. երբե՛ք չեն գնա Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու քայլին այնպես, ինչպես «եռյակն» է ուզում:
100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության առաջարկը չեն ընդունելու եւ նման փոփոխություն չեն կատարելու:
Այլ հարց է, որ հիմա իշխանությունները «եռյակի» այս նախապայմանը պատճառ բերելով՝ վերջինիս փորձում են նախատել ու մեղադրել երկխոսությունը վիժեցնելու մեջ: Հայտարարելով, թե 12 կետերը պետք է հերթով իրականացնել, ու երբ կհասնի տվյալ կետը լուծելու պահը, այդ ժամանակ էլ դրան կանդրադառնան:
Եվ այդ ամենն այնքան խուճուճ են բացատրում, թե, իբր, 100–տոկոսանոց համամասնականը պետք է քննարկվի սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ, եւ այլն: Այսինքն, «ձեռի հետ» էլ փորձում են «եռյակին» նաեւ ներքաշել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի բովանդակային քննարկման մեջ:
Մի խոսքով, իսկական բլեֆ է 100–տոկոսանոց համասնական ընտրակարգին անդրադառնալու մասին իշխանությունների բացատրությունը:
Այնպես որ, չարժեր ներքաշվել անհեռանկար երկխոսության մեջ:
Եվ, իհարկե, «եռյակը» ճիշտ վարվեց, որ էս գլխից մերժեց իշխանությունների կողմից արված քաղաքական երկխոսության առաջարկը: Հատկապես որ «եռյակի» ռազմավարական խնդիրը իշխանափոխությունն է, ինչը նշանակում է, որ իշխանությունների նմանատիպ առաջարկներն, իրոք, գրողի ծոցն ուղարկվելու են արժանի։
«Եռյակը» գրողի ծոցն ուղարկեց գյալաջիի առաջարկը

Սերժ Սարգսյանի հերթական «նախաձեռնողական» երկխոսությունից «եռյակի» որոշումն ակնհայտորեն նյարդայնացրել է իշխանություններին:

Կիմա Եղիազարյան