Ֆինանսատնտեսական ճգնաժամից տուժում է դպրոցաշինությունը
Շիրակի մարզի Առափի համայնքում այսօր վերաբացվել է դպրոցի մասնաշենքը:
Համայնքային դպրոցի նոր հատվածի կառուցումը հնարավոր է դարձել իրականացնել համայնքի բնակչության, դպրոցի և «Հայկական Կարիտասի» միջոցներով: Դպրոցի նորակառույց հատվածի բացման արարողությանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը՝ չնայած այն հանգամանքին, որ պետությունը որևէ ֆինանսական ներդրում չի ունեցել այս գործում:
Պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է, ինչի հետևանքով մի շարք համայնքներում այս տարվա պետբյուջեով նախատեսված դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կասեցվել են:
Չնայած այս համգամանքին՝ մարզպետարանի ներկայացուցիչները լիահույս են, որ հաջորդ տարվա բյուջեով բավարար ֆինանսավորում կտրամադրվի մարզպետարանին Շիրակի մարզում դպրոցաշինության խնդրի լուծման համար:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի հավաստմամբ՝ իրենք արդեն համապատասխան առաջարկություններ են ներկայացրել կառավարությանը. «Հաջորդ տարվա պետական բյուջեի նախնական հայտում մեր կողմից ընդգրկվել են ավելի քան 15 դպրոցական շենքերի հիմնանորոգման աշխատանքներ: Պետական բյուջեն կհաստատվի, և կտեսնենք՝ ո՞ր օբյեկտի համար գումարներ կհատկացվեն, և աշխատանքները կիրականացնենք: Իսկ այս տարի պետական բյուջեով հատկացված միջոցները մոտ 350 մլն դրամ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ է ներդրվել դպրոցների վրա և մոտ 1.2 մլրդ դրամ՝ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ: Բոլոր աշխատանքները ժամանակին կավարտվեն՝ բացի Մուսայելյան համայնքի դպրոցից, քանի որ ապրիլի 24-ին մեր կողմից անցկացրած կապալառու կազմակերպության մրցույթը գտնվում է բողոքարկման փուլում, և մինչև այսօր չի որոշվել հաղթող կապալառու կազմակերպությունը»,-ասել է Ալբերտ Մարգարյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի