Լրահոս

27.01.2011 12:01


Որակավորվել է 6 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների' հրավիրված 18 դիմորդներից քննությանը ներկայացել է 10 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 6-ին:

Հայաստանի Հանրապետությունում 27.01.2011թ. դրությամբ որակավորման վկայական  ունի 375 հաշվապահ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը