Աշխարհ

27.11.2010 14:19


Համազգային հիմնահարցերը պահանջում են ավելի լուրջ մոտեցումներ

Համազգային հիմնահարցերը պահանջում են ավելի լուրջ մոտեցումներ

«Ամսի 24-ին, հոտեմբերի, առավոտյան նախատեսված էր, որ ես ժամը ոչ ուշ, քան 10.30 պետք է Երևանից դուրս գամ: Առավոտը 9.00-ին մտնում եմ նախարարության շենք, առօրյա, էսպես, կիսատ գործերի տիրույթում ժամանակի զգացողությունս կորում է, և ես ժամը 12.00-ի կողմերը հասկանում եմ, որ ես երկու ժամա դուրս չեմ եկել: Շատ էսպես հապճեպ, մեքենայի մեջ նստելով, մի կերպ հասնելով տուն, շորեր, կոստյում, նոր փողկապ բան, վերցնում եմ ու ժամը մոտավորապես մեկի կողմերը դուրս եմ գալիս: Հասնում եմ սահմանային անցակետ: Բավրա: Ես հիացած եմ սահմանի հատման պրոցեդուրայով: Մեր մասով էլ նորմալ պետք է գնահատել, իհարկե, վրացիների մոտ մի քիչ ավելի թողունակությունը 6, էսպես, կետով են թողնում, հա: Իմ սահմանն անցնելու պարագան տևել է մինչև 20 րոպե: Շատ սիրալիր, շատ ջերմ: Համեցեք Վրաստան: Բարի գալուստ Վրաստան: Ես չեմ ներկայացել, թե' ով եմ: Ինքս սպորտային համազգեստով էի, քանի որ երկար ճանապարհ էր: Սահմանն անցնելուց հետո Բավրայից ուղևարվում ենք դեպի Ջավախք: Երբ որ Ջավախք մտնում ես, էնտեղ մեծ վահանակ կա, որտեղ գրվածա Ախալքալաքի' վրացերեն, անգլերեն, այ էդ վահանակի մոտ ինձ դիմավորում են իմ գործընկերները, որոնց առջև ես մի տեսակ անհարամար էի զգում, որոնք մոտ երկուսու կես ժամ, էդպես էր պլանավորված, որ ես պլյուս - մինուսով կես ժամ կհասնեմ, երկուսուկես ժամ ավելորդ սպասել էին ինձ: Քանի որ երկուսուկես ժամ ես արդեն ուշացել էի, և հաջորդ օրը 10.30 նշանակված էր նրանց նախարարի' Վլ. Վարձելաշվիլիի հետ իմ հանդիպումը իրենց նախարարությունում, որին, ի միջի այլոց, մասնակցել է Վահե Դավթյանը և կարող է հավաստել որպես Ձեր գործընկեր, իսկ Ախալքալաքի մեր միջոցառումն, ըստ էության, սկսվում էր ժամը 3.00-ին, այդպես էր, թե՞ չէ, Վահե: Բայց քանի որ ես 3.20 հասել եմ արդեն, մարդիկ ինձ նոր տեսնում են, նոր ծանոթանում են, գնացինք, պտտվեցինք մի քանի կարևորագույն, էսպես, սպորտային համալիրներ, մասնավորապես, մեծ մարզադպրոց այցելեցինք Ախալքալաքում, որն ընդամենը վերջերս էր վերանորոգվել, 300 պատանի մարզիկների համար, այցելեցինք կառուցվող լողավազան, 50 մետր երկարությամբ, այո, Ախալքալաքում: Հայոսի և Քարթլոսի բարեկամության խորհրդանիշ հանդիսացող արձանը: Այնուհետև այցելեցինք 2 բակային մարզահրապարակ, արհեստական խոտածածկով, որից ես ուղղակիորեն տպավորված էի, որ բակային մարզահրապարակը Ախալքալաքում կարող է ունենալ էդ կարգի որակ: Ես հասկանում եմ էս մարդիկ ինչի են ինձ ցույց տալիս էս ամեն ինչը: Ու էդ տեմպը դուք չէիք պատկերացնում, մեքենայից իջնում էինք, վազում, էս ինչը նայում, որոհետև ժամանակ չկար:

-Էլի սպորտային շորերով էի՞ք էդ ամեն ինչն անում (լրագրող):

-Այո, ինչ կլինի որ, իրանք էլ էին սպորտային շորերով, մի անհանգստացեք, ի վերջո նախարարությունները կոչվում են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Ազգային հավաքականի համազգեստով էի, մեր երկրի գերբը ձախ կողմից դաջված, հետևը գրված Հայաստան, մի խոսքով:

-Ներեցեք, Վահե Սարգսյանը պնդում էր, որ Թիֆլիսի ռեստորաններում Ձեզ հասկացնել են տվել, որ Ջավախքում անելիք չունեք:

- Թիֆլիսի ռեստորաններում ինձ ընկերակցել են, երբ որ ինձ ճանապարհ էին դնում արդեն, Վահե Դավթյանը (երկար քրքիջ), որը կրկին օգտվել է Վրաստանի մինիստրության բարիքներից, և դա ըստ էության մեկ անգամ են մեզ հյուրասիրել, ճանապարհ դնելուց, երեկոյան ժամը 6-7-ի կողմերը: Ես քանի որ շտապում էի, շաատ խիստ հոգնածություն էի զգում, էդ ճանապարները: Ախալքալաքից Թիֆլիս գնացել ենք երկար ճանապարհով, հինգուկես ժամ ու մառախուղ սարսափելի, էդ հոգնածությունից ես ասում էի' ժողովուրդ, չեմ ուզում ես ձեր հյուրասիրությունը, ես հաց կուտեմ, բայց ուզում եմ շուտ դառնամ իմ երկիր, հոգնած եմ» (աղբյուրը' http://tert.am/am/video/6of2Dudkfl0/ ):   

Այո, այո, մի ծիծաղեք կամ զարմացեք, սա Հայոց նորանկախ հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի բառացի խոսքն էր' հնչեցված Ջավախքի հիմնախնդրի մասին' ամենայն հայոց լրագրողների առջև: Եթե այս խոսքերով թոռնիկը պապիկին պատմեր իր տպավորությունները Ջավախք այցելության մասին, կարելի էր հիանալ նրա մանկական երևակայություններով, բայց երբ այս, մեղմ ասված, տպավորությունները հնչեցնում է մեր մեծահասակ, այն էլ' փոխնախարար մարդը, դա արդեն տխրեցուցիչ է: Իրականում խնդիրը բնավ այն չէ, թե այս ամենը ճիշտ են, թե ոչ: Խնդիրը նույնիսկ այն էլ չէ, թե պարոն Քարամյանին ուր են հրավիրել կամ ոնց են հրավիրել: Այստեղ առաջին խնդիրն այն է, թե, մեր կառավարության անդամն ինչու է թույլ տվել, որ այսքան աղմուկ բարձրանա իր այցի առթիվ, որի պատճառով վերջինս ստիպված էր լրագրողների առջև որպես ապացույց հիշելու Ախալքալաքի ցուցատախտակների, մառախուղների, անգամ իր ներքնաշորերի ու անդրավարտիքների չափի ու քանակի մասին:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ այս ամռանը եղավ Ջավախքում, բոլորս էլ գիտենք, որ նրա այցով չփրկվեց Ջավախքը, բայց մեկը մի բան խոսե՞ց, պահանջեց, թե սիրելի Աշոտյան, մեզ ներկայացրու, թե ինչու էիր կարմիր զգեստ հագել, մեկը բամբասե՞ց, թե Աշոտյանին տարան Քութայիս, ծարավ հետ բերին: Կամ, Աշոտյանը եկավ ՀՀ ու իր հաջորդ ասուլիսը նվիրեց իր մայկա-տռուսիկների՞ն: Թող տպավորություն չստեղծվի, թե Աշոտյանին սրբացնում ենք, բայց մարդը տղամարդավարի ու ամենայն պատշաճորեն կազմակերպեց իր այցը, որից ոչ մեկը դժգոհ չէր:

Հաջորդ խնդիրը, որն առավել քան տխրեցուցիչ է, հետևյալն է. հայոց փոխնախարարի շուրթերից մենք ակնկալում էինք գոնե մի խելքը գլխին հարցադրում, գոնե իր ոլորտին առնչվող հարյուրավոր խնդիրներից մեկի բարձրաձայնում, որը կարող է (և պարտավոր է) անելու յուրաքանչյուր հայ պաշտոնյա անձ: Սակայն' իզուր: Մարդն իր ասուլիսի' Ջավախքի խնդրին առնչվող ողջ մասը նվիրեց իր' Ջավախքում լինելը փաստող, վկաների հիշատակմանը, որոնք, ինչպես նշեցինք, ամենատարբեր տեսքի էին' վերնաշապիկներից մինչ հայրենի լրագրողներ:

Նորից ենք կրկնում, սույն ակնարկով մենք Քարամյանին չէ, որ անդրադառնում ենք, ոչ էլ մեզ հետաքրքրում է նրա' Ջավախքում լինելու կամ չլինելու հանգամանքը: Մարդ էր, ուզել էր գնալ Ջավախք, հիմա ստացվել է, թե չի ստացվել, Աստված գիտի: Խնդիրն այստեղ մեր կառավարության որոշ ներկայացուցիչների խիստ մտահոգիչ կերպարներն են, որոնք համազգային խնդիրներին, այս դեպքում' Ջավախքին, նայում են այսկերպ: Հասկանալի է, մարդը նկատում է այնքան, ինչքան թույլ են տալիս իր մտավոր ունակությունները կամ խնդիրների նկատմամբ տածած լրջության աստիճանը: Հիշեցնենք, որ նման հատկանիշները թույլ են տվել Քարամյանին, որ վերջինս Ջավախքի' գոնե իր ոլորտի խնդիրը հասկանա «բակային  մարզահրապարակների» մակարդակով:

Քարամյանի իսկ բառերով ասված' մենք հիմա հասկանում ենք, թե վրացի մարդիկ ինչու են նրան ցույց տվել միայն «բակային  մարզահրապարակները»:

Վահե Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը