Եվ այսպես, իշխանությունների մանր ժուլիկությունը չանցավ և չէր էլ կարող անցնել։
«Եռյակը», մեղմ ասած, «պասլատ» արեց 12 պահանջների շուրջ երկխոսության առաջարկը, քանզի գնացքն արդեն վաղուց գնացել է։
Սերժ Սարգսյանը մինչև սեպտեմբերի 30–ը պետք է առաջարկեր բանակցել այդ պահանջների կատարման մեխանիզմների շուրջ։ Դրանց կատարումից, ի դեպ, կշահեին բոլորը, այդ թվում՝ իշխանությունը, քանզի հանրության սոցիալական դժգոհությունը գոնե մի փոքր կմեղմվեր։ Սակայն Բաղրամյան 26–ում գերադասեցին պաշտպանել իրենց մասնավոր բիզնես շահը, այլ ոչ թե հանրային շահը։
Ընդդիմության հանրահավաքներից ու համաժողովրդական նոր շարժման հզորացմանը նպաստող շտաբների ստեղծման ծառուկյանական որոշումից հետո Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հայտարարություններ անել, բայց նա ակնհայտորեն տեմպից հետ է ընկած։
«Եռյակի» օրակարգում իշխանափոխությունն է, իսկ եթե սերժենք ուզում են 12 պահանջները կատարել, ապա թող կատարեն, այլ ոչ թե «մուտիլովկաներով» զբաղվեն ու իրենց կցված լրատվամիջոցներով ու բացահայտված հաճախորդներով էժանագին «լուրեր» տարածեն, թե, իբր, երկխոսությունն արդեն սկսված է։
«Եռյակի» տարբեր ներկայացուցիչներ արդեն իսկ հայտարարել են, որ նախ թող քաղաքական մեծամասնության տեղը զավթած ուժն Ընտրական օրենսգիրքը փոխի, ու անցնի 100 տոկոս ընտրակարգին, և նոր դրանից հետո իրենք կորոշեն իրենց անելիքը (այդ անելիքը վերաբերում է բացառապես արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսությանը)։
Շարմազանովը «եռյակի» այդ մոտեցումը համեմատել է Թուրքիայի պահվածքի հետ՝ նշելով, որ անընդունելի է նախապայմաններով խոսելը։ Նկատենք, որ սա այն դեպքն է, երբ Թուրքիայի օրինակն այնքան էլ հաջող չի ընտրված, քանզի շատ վատ հիշողություններ է արթնացնում, և շատ վատ եզրահանգումների տեղիք տալիս։
Բանն այն է, որ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության հենց սկզբից Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց (դա հետին թվով խոստովանում են նաև իշխանությունները)։ Պաշտոնական Անկարան կապեց հայ–թուրքական սահմանի բացումը Ղարաբաղի հարցում հայերի միակողմանի զիջումների և Հայոց ցեղասպանության հարցը գործնականում մոռացության տալու հետ։
Սերժ Սարգսյանը համառորեն չէր նկատում կամ չէր ուզում նկատել թուրքական նախապայմանները։ Նա, հանուն իր աթոռի, հարվածի տակ դրեց Հայաստանի ու Ղարաբաղի շահերը և մտավ մի գործընթացի մեջ, որը թուրքական նախապայմաններով էր սկսվել։ Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքում, բոլորը տեսան։ Ու առնվազն ծիծաղելի են «գրողիծոցային» հայտարարությունները, քանի որ դա կռվից հետո բռունցքներ ճոճելու պես մի բան է հիշեցնում։
Հիմա իշխանությունները Շարմազանովի և այլոց շուրթերով հայտարարում են, թե, իբր, չեն ընդունում «եռյակի»՝ նախապայմաններով խոսելու ոճը, և այդ ոճը համեմատում են Թուրքիայի պահվածքի հետ։
Փաստորե, Սերժ Սարգսյանի համար ընդունելի էին Թուրքիայի նախապայմանները, իսկ ահա Հայաստանի շահերից բխող «եռյակի» նախապայմաններն ընդունելի չեն։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն «այո» է ասում Թուրքիային և «ոչ»՝ Հայաստանին։
Եզրահանգումը մեկն է՝ պետք է իշխանությունից հեռացնել մեր թշնամիների նախապայմաններին ընդառաջ գնացող և հայ ժողովրդի շահերի դեմ հանդես եկող Սերժ Սարգսյանին։
«Եռյակում» դա լավ են գիտակցում։ Այդ իսկ պատճառով էլ շտաբային աշխատանքի միջոցով խնդիր է դրված հանրային շատ ավելի լայն մոբիլիզացիա ապահովել և նախապատրաստվել Ալիևի շահերը սպասարկող և Թուրքիային «այո» ասող իշխանության հեռացմանը։
Թուրքիային՝ այո, Հայաստանին՝ ոչ

Կարեն Հակոբջանյան