Մեկնաբանություն

19.11.2014 17:00


Իշխանությունը մնաց «երկխոսության» փլատակների տակ

Իշխանությունը մնաց «երկխոսության» փլատակների տակ

Բաղրամյան 26–ում «թույն» պլան էին մշակել։

Սկզբում «Ժողովուրդ» թերթի միջոցով տարածվեց, թե բա էսպես, էսպես. հանդիպել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը և պայմանավորվածության եկել («քանի չորքոտանու էլ հավատացնենք պայմանավորվածության մասին, էլի քյար է» թեմայով)։

Հետո հայտնվեց «Ժողովուրդ» թերթի ընթերցող Սերժ Սարգսյանը և հայտարարեց, թե բա էսպես, էսպես. առաջարկում եմ ոչիշխանական ուժերի ներկայացրած 12 պահանջների հանրային ընթերցումներ կազմակերպել, համ էլ՝ սահմանադրական փոփոխությունների մասով լայն կոնսոլիդացիա եմ ակնկալում։

ՀՀԿ ղեկավարի ասածից հետո «մուտիլովկային» միացան «անկախ» լրատվամիջոցները։ Սրանք սկսեցին «վերլուծիստական» նյութեր թխել այն մասին, թե էսպես, էսպես. «Եռյակը» և մասնավորապես Ծառուկյանը սկսել են երկխոսել Սերժ Սարգսյանի հետ։ Օրական մի քանի նյութ էին թխում այդ թեմայով։ Հո չէին թխում, հո չէին թխում...

Էնքան թխեցին, որ վերջում բոլորը միասին վառվեցին ու փչացան, քանզի «Եռյակը» իշխանությունների «երկխոսական» առաջարկն ուղարկեց Տիգրան Սարգսյանի սիրած բիոզուգարանների մեջ։

Ահա այսքանով էլ ավարտվեց Բաղրամյան 26–ի «թույն» պլանը։ Այսինքն՝ իշխանությունը մնաց իր իսկ առաջարկած երկխոսական իմիտացիայի փլատակների տակ ու հիմա նյարդային ծղրտոցներ է արձակում տարատեսակ ՀՀԿ–ականների շուրթերով։ Հա՝ մեկ էլ «անկախ» մամուլն է է՛լ ավելի հիստերիկ դարձել։

Փաստորեն, սրանք փոխարենը մտածեն, թե ինչպես է պետք պաշտպանել Հայաստանի շահերը, ինչպես է պետք թիրախ չդարձնել Ղարաբաղի սահմանի վրայով թռչող ուղղաթիռն ու ինչպես է պետք մեր տղերքի դիակները դուրս բերել խոցված ուղղաթիռի ընկած տարածքից, նստած «մուտիլովկաներ» են մտածում։

Գաղջ մթնոլորտը հենց այս ամենի հետևանք է։ Բայց դե ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը