Լրահոս

24.09.2009 11:19


ԱՄՆ–ը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարձանագրվի առաջընթաց

ԱՄՆ-ը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցվի և պատրաստ է օգնել այդ հարցում։ Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ԱՄՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Ուիլիամ Բերնսը՝ ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանում։ Նա հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման ժամանակ վերջերս արձանագրված առաջընթացը կհանգեցնի շոշափելի արդյունքների։

«Հակամարտության կարգավորման պլանն արդեն պարզ է, բայց, ինչպես միշտ, սատանան մանրամասների մեջ է. որպեսզի երկու կողմերն էլ բավարարված լինեն, անհրաժեշտ է շարունակել քննարկումը»,- ընդգծել է Բերնսը։ Նա վստահություն է հայտնել, որ Երևանն ու Բաքուն քաղաքական կամք կցուցաբերեն և կհանգեն հակամարտության լուծմանը։

«Այդ նպատակին հասնելու համար մենք անհրաժեշտ ջանքերը կներդնենք»,-հայտարարել է նա։

Ելույթի ժամանակ Բերնսը նաև խոսել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին։

«Հարաբերությունների բարելավման ուղղությամբ Երևանի և Անկարայի նախաձեռնած քայլերը շատ հուսադրող են։ Չնայած այդ գործընթացը կապված չէ ԼՂ-ի գործընթացի հետ, սակայն դրանք շատ կարևոր են այն խնդիրների լուծման համար, որոնք Հարավային Կովկասում բաժանարար գծեր են ստեղծում և սահմանափակում են տարածաշրջանի զարգացման հեռանկարները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Ըստ «ISRIA»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը