Վ. Շիրխանյանն առաջնահերթ է համարում բանակի կադրային խնդրի լուծումը
Ինչպիսին պետությունն է, այնպիսին էլ բանակն է։ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանի համոզմամբ՝ այս օրինաչափությունը, բոլոր երկրների նման, գործում է նաև Հայաստանում։
-Բանակը հասարակության մաս է, և ինչ գոյություն ունի հասարակության մեջ, գոյություն ունի բանակում,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Վ. Շիրխանյանը՝ այդուհանդերձ հավելելով, թե չնայած մեր պետությունն անմխիթար վիճակում է, բայց եթե բանակն էլ անմխիթար լիներ, ապա ադրբեջանցիներն այսօր Երևանում կլինեին։-Նշանակում է՝ բանակն իր գլխավոր ֆունկցիան՝ արտաքին սահմանների անվտանգությունը, ապահովում է, կատարում է։
Վ. Շիրխանյանի կարծիքով՝ այսօր բանակում առաջնահերթ կերպով պետք է լուծվի կադրային խնդիրը.
-Այդ բոլոր դեպքերը լինում են կոնկրետ անձի, հրամանատարի փնթիության, անպատասխանատվության կամ էլ բիզնեսի մեջ խրվելու հետևանքով։ Եթե դրանք չլինեն, բանակում ամեն ինչ նորմալ կլինի։
Վ. Շիրխանյանը բանակի օրվա կապակցությամբ զինվորներին և սպաներին մաղթել է շատ բարձ մարտական հմտություն և արժանավայել ծառայություն.
-Բանակը ժողովրդի մաս է, հայ ժողովրդի զավակ է։ Ժողովուրդը պետք է բանակին վերաբերվի՝ ինչպես իր զավակին, բանակն էլ ժողովրդին վերաբերվի՝ ինչպես իր ծնողին։ Այսպես միայն կարող է բանակը լինել անպարտելի։

7or.am