-Բացական միշտ մեղավոր է, սակայն տարբերություն կա, թե որ դեպքում։ Եթե դու անդամ ես այդ կազմակերպությանը ու չես մեկնում, դա մեկ հարց է, իսկ եթե դու հյուրի կարգավիճակում ես, ապա պարտադիր չէր, որ ապահովվեր նախագահի ներկայությունը, կարելի էր և ավելի ցածր մակարդակով գնալ,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի Լիսաբոն չմեկնելը։
Նա նաև հավելել է, որ այդ չգնալուց որևէ օգուտ չի եղել, սակայն մեծ հաշվով վնաս էլ չի եղել։ Ապա ավելացրել է, որ այդ հարցը չէր կարող համաձայնեցված չլինել Ռուսաստանի և այլ պետությունների հետ և ունի իր պատճառները։
-Այլ բան, եթե Հայաստանին վերաբերող խնդիրներ լուծված լինեին։ Եվ ես չեմ կարծում, որ դա ինչ-որ ազդեցություն կունենա Ղարաբաղի վրա, որովհետև գլխավոր քարտուղարն ասաց, որ «ՆԱՏՕ»-ն բոլորովին էլ մտադիր չէ ներքաշվել Ղարաբաղի հարցի լուծման գործում,-ասել է քաղաքագետը։
Ս. Զոլյան. «Բացական միշտ մեղավոր է»