Լրահոս

24.09.2009 14:17


Ինչո՞ւ «Ժառանգությունը» չի միանում ՀՅԴ–ին

Ինչո՞ւ «Ժառանգությունը» չի միանում ՀՅԴ–ին

-Ամեն քաղաքական ուժի և քաղաքական  գործչի կամքն է միանալ այս կամ այն գործընթացներին։ Դաշնակցությունն ինքն էլ այսօր չի միանում այլ քաղաքական ուժի. գործում է անկախ։ Մենք ունենք մեր սկզբունքները։ Իսկ թե «Ժառանգությունն» ինչո՞ւ չի միանում Դաշնակցությանը, իրենց որոշելիքն է, բայց «Ժառանգության» ամենահայտնի դեմքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, եկավ և իր ստորագրությամբ միացավ ՀՅԴ-ի ակցիային,-«Հայելի» ակումբում բանավիճելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ՝ ասել է դաշնակցական պատգամավոր Ռուզան Առաքելյանը։

-«Դաշնակցության» պահվածքը և՛ իմ, և՛ «Ժառանգության», և՛ ամբողջ ժողովրդի համար է պարզ։ Ցավում եմ, որ Դաշնակցությունը միայն այս պահին է այսպիսի քայլերի դիմում, այլ ոչ տարիներ առաջ, երբ այս պետության իրավական հիմքերն էին դրվում։ Այսօր որևիցե մեկը չի կարող ժխտել, որ Ռոբերտ Քոչարյանից հետո իրենք Սերժ Սարգսյանին չեն սատարել,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանն ու հավելել,-այն փաստաթղթերը, որոնք ներկայումս շրջանառության մեջ են դրված, հենց այնպես ստեղծված փաստաթղթեր չեն։

«Ժառանգության» ներկայացուցիչն ասել է, որ այդ փաստաթղթերը շրջանառության մեջ լինելով՝ մեր երկրի այս փակ համակարգում բերել են այնպիսի իրավիճակի, որ նախաստորագրվել են արձանագրությունները։

Զարուհի Փոստանջյանը Դաշնակցությանը նաև մեղադրել է այն բանում, որ մարտի 1-ից հետո շարունակել են մնալ իշխանության մեջ և սատարել Սերժ Սարգսյանին։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը