Լրահոս

24.09.2009 15:09


«Ռադիո Հայ»-ն ընդդեմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրավիրել է նախնական դատական նիստ' ըստ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի հայցի' ընդդեմ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի: Պատասխանող կողմը միջնորդել է հետաձգել նախնական դատական նիստը' պատճառաբանելով, որ մինչ այդ գտնվել է ՀՀ տարածքից դուրս'գործուղման մեջ, որի պատճառով չի հասցրել պատրաստել օրենքով սահմանված կարգով նախատեսված հայցին պատասխան: Եվ միայն նիստին նախորդող օրը հրավիրել է փաստաբան: Ըստ վերջինիս, գործը ծավալուն է և ժամանակ է պետք' դրա նյութերին ծանոթանալու համար: Նիստը նախագահող դատավոր Գ. Մազմանյանը բավարարել է միջնորդությունը և հետաձգել նիստը մինչև հոկտմբերի 7-ը: Հիշեցնենք, որ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրում է պարտադրել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին' հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, պատրաստելով և հուլիսի 30-ին և 31-ին եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր, և տպագրել հերքումը «Հրապարակ» օրաթերթում: «Ռադիո Հայ» ռադիոկայանը հույս է հայտնում, որ մինչև հոկտեմբերի 7-ը Ստյոպա Սաֆարյանը և նրա փաստաբանը կհասցնեն ծանոթանալ այդ չակերտավոր ծավալուն գործի նյութերին:

Այս խորագրի վերջին նյութերը